Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի ու նրա ղեկավարի մասին այս պոդքաստը նայող այլ պետությունների քաղաքացիները, ղեկավարները

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես կողմ եմ ամեն ինչում կրեատիվ մոտեցումներին, բայց դեմ եմ պետական պաշտոնն ու կարգավիճակը չարաշահելուն, այդ պաշտոնը զավեշտի ու խեղկատակության վերածելուն: Երբ Նիկոլ Փաշինյանը 18-ից սկսեց լայվեր մտնել ու սելֆիներ անել, շատերն էին նրան քննադատում, բայց դա դեռ կարելի էր հանդուրժել, իսկ երբ որոշեց իր կնոջ հետ ընտանեկան զրույցներ սկսել եւ դրանց անունը դրեց «պոդքաստ-1», «պոդքաստ-2»... հասկանալի դարձավ, որ հիվանդությունն անհույս խորացել է: Գոնե եթե պոդքաստ` գրագետ, իմաստուն, ասելիք ունեցող մարդկանց կարելի էր հավաքել, երկրի համար անկյունաքարային հարցերի հրապարակային քննարկումներ կազմակերպել: Այլեւս պարզ է, որ մարդն իսպառ կորցրել է իրականության զգացումը եւ կարծում է, թե իրենց ամեն ինչ թույլատրելի է:

Պետության ղեկավարի պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունն այդպես էլ չգիտակցած անձին թվում է, թե վարչապետի պաշտոնը բլոգերի, տիկտոկերի, խմբագրի, ընդդիմադիրի, կլոունի կարգավիճակների յուրօրինակ միքս է` ինքը կարող է ողջ օրը լայքեր ու դիտումներ հաշվել, եթերում «հավայի զրույցներ» վարել, հեծանիվ ու պոդքաստ վարել` արհամարհելով հանրային բացասական կարծիքը: Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն լինեին, կարող էին անգամ «Անկողնուց զրույցների» շարք անել, որոնք ժամանակին արել է աշխարհահռչակ զույգը, բայց այդ զրույցներն էլ բովանդակություն ունեին` ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության: Իսկ ի՞նչ մեսիջ է փոխանցում իշխանական պոդքաստը, բացի հայկական պետությունը վարկաբեկելուց, մեր իրավիճակի ողջ ողբերգականությունն ի ցույց դնելուց: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ երկրի ղեկավար նման պոդքաստներ վարեր եւ մեկ շաբաթից ավելի մնար իշխանության գլխին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի ու նրա ղեկավարի մասին այս պոդքաստը նայող այլ պետությունների քաղաքացիները, ղեկավարները: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ժամանակ ու էներգիա է խլում այս համացանցային գործունեությունը Փաշինյանից եւ ինչքան է վնասում մեր պետությանը»:

դիտվել է 1089 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից Հիմա՝ փաստերով. Արթուր Չախոյան Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու. Սուրեն Սուրենյանց Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է ԱՄՆ փոխնախագահը արհամարհու՞մ է Նիկոլին Ուղերձները տեղ հասան Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Министр обороны США Пит Хегсет совершит поездку в Германию, Бельгию и Польшу «Մայր Հայաստանը» միանում է բողոքի գործողությանը Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում. Ոսկան Սարգսյան Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվել է ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am