Հայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայն ու հայտարարագրող խաբեբան
Արձանագրենք երկու տխմար սուտ, որոնց հեղինակը ՀՀ քպ վարչախմբի ղեկավարն է։
1. Փոքր, միջին, մանր բիզնեսի շրջանառության հարկը 100 տոկոսով բարձրացնում եմ, որպեսզի մանր եվ միջին ձեռներեցները վերահսկեն խոշոր տնտեսվարողներին։
2. ֆիզիկական անձանց հայտարարագրումը մտցնում եմ, որպեսզի պաշտոնյաների բարեկամների եկամուտները հայտնաբերենք
Ակադեմիական տնտեսագիտության տեսանկյունից բացարձակ անգետ մարդը այս երկու ստերով փորձում է մոլորեցնել հային, հայ առեվտրականին, հայ գործարարին։ Ընդամենը հիշեցնեմ , որ հայ ձեռներեցը միշտ էլ լավ է իմացել մաթեմատիկա, փայլուն իրականացրել է միջազգային առեվտրի գործառույթներ, մրցակցել է անգլիական, հոլանդական հզոր առեվտրային տների հետ, նույնիսկ հնդկական օվկիանոսում ռազմական նավատորմիղ են ունեցել։ Եվրոպայի եվ Ասիայի միջև ծովային առևտուրը երկար ժամանակ բացառիկ իրավունքներով եղել է հայերի ձեռքում։ Աշխարհի պատմության ընթացքում խոշորագույն ալմաստները, որպես կանոն, Եվրոպա են հասել հայերի ձեռքով։ Պատմականորեն, գենետիկորեն նաև, հայ գործարարը եղել է խելացի, ըմբռնել է իրեն թշնամիների հաշվարկները եվ կարծում եմ հիմա էլ, արդեն, բոլորը հասկանում են քպ պարագլխի ստերը։ Այնուամենայնիվ, համաքաղաքացիներին համառոտ կներկայացնենք դրա տնտեսական ստերի անատոմիան։
1.1. եթե պետության մեջ կա ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, մաքսային սահման, ապա ինչպե՞ս է հաջողվում խոշոր գործարարներին խույս տալ ապրանքային մնացորդների հաշվառումից:
1.2. Եթե ՊԵԿ օպերհետախուզական լիազոր ստորաբաժանումները չեն կարողանում վերահսկել խոշոր գործարարների աշխատանքը, մանր, միջին խեղճուկրակ տնտեսվարողները ի՞նչ են անելու։ Կարո՞ղ է չինական խունվեյբինների նման թևկապեր տաք ու լոմերով ուղղորդեք դեպի պահեստներ: Հը՞ն։
Անդրադառնանք ծամոն դառած հայտարարագրմանը
2.1. Ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես այդ հայտարարագրումը, եթե տվյալների 99 տոկոսը ինքնաշխատ կերպով է լրացվում եվ չկա բանկային գաղտնիք:
2.2.Ինչո՞ւ չի սահմանվել հայտարարագրման թույլատրելի շեմ, որին չհասնող եկամուտները չեն ընկնի քննության տակ։
2.3.Ինչո՞ւ չի մտցվել շքեղության հարկ, որը հնարավոր կդարձներ իրական սոցիալական բևեռացման պրոգրեսիվ հարկումը
2.4. քպ վարչախմբի բարեկամների բանկային հաշիվների, կրիպտո դրամապանակների մասին հոգսը չէ, որ առաջնային է, այլ կոմպրոմատների հավաքագրումը օրենքից վեր կանգնած զույգի համար
Որպես աչքալուսանք։
Պատրաստվեք իրական շահառուների մասին տարեկան հայտարարագրմանը, որի վերջնաժամկետը փետրվարի 24 է, իսկ տուգանքը 30-100 հազար դրամ։
Վերջ ի վերջո, ո՞րն է սրա նպատակը, ինչո՞ւ է սա հետևողականորեն փորձում քանդել երկրում տնտեսական համակարգը: Հարցի պատասխանը փնտրեք երկիր այցելող համաշխարհային բանկի եվ արժույթի միջազգային ֆոնդի պատվիրակների կեղծ ժպիտների ետևում։ Դրանց մի մասի հայրենիք Աֆրիկայում նման հայտարարագրումներ չկան էլ ընդհանրապես։ Դրանք Հայաստանից հեշտ փող են քամում, իսկ այդ փողը պիտի տա հայ ժողովուրդը, որին որոշել են իբր թէ հայտարարագրել։
Շարունակելի...»:

դիտվել է 387 անգամ
Լրահոս
«Տո դու՞ ես պետությունը»․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը․ նրան տեղափոխել են հիվանդանոց․ Մելիքյան (video) ՔԿ-ն հերքում է զինծառայողի մահվան գործով 9 անձի ձերբակալված լինելու մասին լուրը #ՈՒՂԻՂ. «Նիկո՛լ, հերիք է թոզ փչես ու քեզ պատերով տաս. թոշակառուն քեզ ասաց…». Կյուրեղյան (video) ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին․ աշխատավարձի խոստացված բարձրացումը «տեղ չի հասնում» Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում. փաստաբան Հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ է արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին Հայկ Մամիջանյանի դիպուկ պատասխանը՝ ՔՊ-ին պատկանող Civic.am-ին (video) Հիմա լսե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է առաջարկում (video) «ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վահագն Խաչատուրյանը քիչ էր մնում ընկներ Ալիևի ոտքերը»․ Ռուզան Ստեփանյան (video) «Նիկո՛լ, ես էլ ասում եմ՝ սահմանին խաղաղություն չկա»․ ազատամարտիկ Բազեյանը՝ հունից դուրս եկած Նիկոլին (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է այս մարդկանց ընդունել․ զոհված զինծառայողների ծնողները՝ ԱԳՆ-ի դիմաց (video) Թրամփը մտադիր է 1 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի յուրաքանչյուր բնակչի․ Daily Mail Դատարանների աշխատակիցներին նորի՞ց խաբեցին «Սուտասա՛ն, դու մեր տունը քանդեցիր»․ զոհվածի ծնողը՝ Փաշինյանին (video) Մենք՝ բոլորով 1 մլրդ դոլար պետք է վճարենք, որ Փաշինյանը մի հատ էլ սելֆի ունենա Թրամփի հետ. թանկ են նստում մեր վրա նրա ֆոտոները. Մամիջանյան Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Փաշինյա՛ն, Միրզոյա՛ն, մեզ պետք է ընդունեք․ ակցիա Կառավարության դիմաց (video) ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ-ում. Մհեր Գրիգորյան «Ծախու լրագրող Փաշինյա՛ն, դու շորթել ես այս մարդկանցից»․ Հայկ Մամիջանյան (video) Էս խայտառակությունը քո վրա՛ է․․․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Նստացույց կանեն․ նամակ վարչապետին Իրավիճակը կրիտիկական է․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստատ Իսրայելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am