ՔՊ-ականները չեն հստակեցնում` ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրության, քվեարկության գործընթացը: ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը լրագրողների հետ զրույցում նշեց` չգիտի` ձգձգվում է, թե` ոչ, տեխնիկական հարցերը պետք է ուղղել հաշվիչ հանձնախմբին, ոչ տեխնիկական հարցերը` խմբակցության ղեկավարությանը:
Դիտարկմանը` տեխնիկական է, թե թեկնածուի հետ կապված Ջուլհակյանը պատասխան չտվեց: Դիտարկմանը, որ նախկինում թեկնածության քննարկումից հետո հենց հաջորդ օրը քննարկվում էր` Ջուլհակյանը նշեց` արդյոք վստահ են, որ քվեարկություն չի լինելու: Հարցին` արդյոք խմբակցության նիստ եղել է` Ջուլհակյանը նշեց` եթե լիներ, ապա լրագրողները կտեսնեին, իսկ խմբակցության աշխատանքների հետ կապված հարցերը` ուղղել խմբակցության ղեկավարությանը: Արդյոք ինքը մասնակցել է նիստի, որտեղ քննարկվել է` ինչպես քվեարկել Սիրունյանի թեկնածությանը` Ջուլհակյանը նշեց` չի մասնակցել նման նիստի: Հարցին` արդյոք մտահոգված են, որ ՔՊ-ից ոչ բոլորը կքվեարկեն Սիրունյանի օգտին, վերջինս չի ընտրվի` Ջուլհակյանը նշեց` նման մտահոգությունից տեղեկություն չունի:
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան