ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը անընդունելի է համարում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ, շինծու «դատավարության» վերաբերյալ․
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Ազրպէյճանի կողմէ 2020 եւ 2023 թուականին շղթայազերծուած ցեղասպանական պատերազմէն ետք, 17 յունուար 2025-ին Պաքուի զինուորական դատարանին մէջ ընթացք առաւ բռնագրաւեալ Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղ) ռազմաքաղական ղեկավարներու գաղտնի դատավարութիւնը:
«Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններու գնահատումով աւելի քան 200 քաղաքական բանտարկեալ ունեցող Ազրպէյճանի դատարանները ծանօթ են իբրեւ Պաքուի բռնատիրական իշխանութիւններուն որոշումները վաւերացնող գործիքներ: Ազրպէյճանի մէջ չկան դատավարութիւններ: Իրողութիւն մը, որ բազմիցս փաստուած է ազրպէյճանցի քաղաքական բանտարկեալներու եւ մարդկային իրաւանց գործիչներու «դատավարութիւններու» ընթացքին: Ուստի դժուար չէ պատկերացնել, թէ որքա՛ն աւելի կեղծ ու անարդար պիտի ըլլայ «դատավարութիւն» մը, որուն մէջ կեղծ ու շինծու ամբաստանութիւններով դատուողները հայեր են` նկատի ունենալով հայերու նկատմամբ ցեղապաշտական ու ատելութեան քաղաքականութիւնը, որ իշխանութիւնները կը վարեն, եւ զանոնք կը տարածեն ազրպէյճանական հասարակութեան մէջ:
«Տեղի ունեցողը դատավարութիւն չէ, այլ Ալիեւի խամաճիկային բեմադրութիւնը, որուն ճամբով ան կը փորձէ ծածկել Արցախի մէջ իր գործած ցեղասպանական ոճիրները` նախ սովի մատնելով ու վախի մթնոլորտի մէջ պահելով Արցախի ժողովուրդը, ապա ստիպելով, որ ան լքէ իր պատմական հողը:
«Մենք անվերապահ զօրակցութիւն կը յայտնենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներուն ու մնացեալ պատանդ պահուող հայերուն, որոնք Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը իրագործելնուն համար այսօր Ազրպէյճանի իշխանութիւններուն կողմէ ապօրինաբար կալանաւորուած են եւ չարչարանքի կ՛ենթարկուին:
«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը անընդունելի կը գտնէ միջազգային ընտանիքի լռութիւնն ու անգործութիւնը եւ կոչ կ՛ուղղէ` անյապաղ ձեռնարկելու գործնական քայլեր` ճնշում գործադրելու համար Ազրպէյճանի վրայ, որպէսզի յարգէ իր միջազգային պարտաւորութիւնները եւ ազատ արձակէ անարդարօրէն ձերբակալուածները»:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը