Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ Տիգրան Աբրահամյան

Փաստացի ադրբեջանական ցանկությունը ձևակերպվեց որպես երկկողմ համաձայնություն, և ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին ադրբեջանական քմահաճույքներին: Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնց հանձնումը խնդիրներ է առաջացնում և՛ միջազգային իրավունքի, և՛ ՀՀ օրենսդրության, և՛ բմեր երկրի կենսունակության տեսանկյունից:

Այսպես կոչված անկլավների թեման պետք է քննարկվի միևնույն փաթեթում, որտեղ, ի թիվս ադրբեջանական պահանջների, նաև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արծվաշենն է: Սա բխում է դեմարկացիայի տրամաբանությունից և միջազգային իրավունքի տեսանկյունից ընկալելի մոտեցում է:

Երկրորդը՝ Հայաստանի իշխանությունն, ադրբեջանական սպառնալիքների ներքո, շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է միջազգային պրակտիկայի և սկզբունքների շրջանակներում առաջ եկող փոխանակման դրույթը, ինչը հիմնված է կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա:

2024 թվականին Տավուշի ուղղությամբ իրականցվող գործընթացի և հայտնի 4 գյուղերի հանձման ժամանակ, պատճառաբանելով պրոցեսը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված է բնակավայրերի հանգամանքի վրա:

Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչու այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ: Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում:

Այն, ինչը սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի խնդրահարույց դրույթներից մեկով սահմանված է, որ եթե որևէ հատված համաձայնեցվում է, կազմվում է սահմանի այդ հատվածի նկարագրությունը, ապա, անկախ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլերից, այն համարվում է սահմանազատված և փոփոխման ենթակա չէ:

Մեծ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը սահմանազատման անվան տակ պահանջում ու ստանում է իր համար կարևոր համարվող հատվածները, իսկ հետագայում՝ իրեն հատուկ ձևով, պրոցեսը տորպեդահարելու է, իսկ հետևանքը կլինի այն, որ Ադրբեջանը կստանա այն ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կստանա լրացուցիչ հանձնված տարածքներ:

Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ․ բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»:

դիտվել է 164 անգամ
Լրահոս
«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am