Դոնալդ և Մելանյա Թրամփների «օդային համբույր»-ը վիրուսային է դարձել համացանցում
Դոնալդ Թրամփը և Մելանյա Թրամփը կիսվել են մի անհարմար պահով, որը վիրուսային է դարձել հունվարի 20-ին՝ նախագահի երդմնակալության ժամանակ: Այս մասին հաղորդում է New York Post-ը։
ԱՄՆ Կապիտոլիումում երդում տալու համար ամբիոն բարձրանալուց առաջ 47-րդ նախագահը թեքվել է դեպի իր կինը և փորձել համբուրել նրա այտը:
Սակայն 78-ամյա Թրամփը չի կարողացել «հասնել» Մելանիային՝ լայնեզր, մուգ կապույտ գլխարկի պատճառով։