Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի

Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվն ավելացել է ավելի քան վեց անգամ՝ հասնելով 66-ի։ Եվս 51 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն։
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի գիշերը: Այնտեղ ավելի քան 200 մարդ է եղել։