Վարչապետ Փաշինյանի սանիկ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, որին մարզպետ եղած ժամանակ կոկորդիլոսաբուծարանի երազանքի համար մարդիկ կնքեցին կոկորդիլոս մականունը, այնքան գոհ է ինքն իր աշխատանքից, որ տարեմուտից առաջ ինքնապարգևատրվել է 100 տոկոս աշխատավարձով։
Գարիկ Սարգսյանն ինքն է նախագիծը բերել ու մեղմ ասած «վաստակել» ՔՊ-ական ավագանու իր թիմի քվեարկությունը, որպեսզի իր 590 հազար դրամ, աշխատավարձը կրկնակի ավելանա պարգևավճարով։
Euromedia24-ի աղբյուրները տրամադրել են նաև ավագանու որոշումը։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն խրախուսում է հանրային միջոցների հաշվին՝ պարգևատրվելով։ Նման դեպք գրանցվել է նաև Արարատի մարզպետ եղած ժամանակ, երբ Սարգսյանը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանի 15 աշխատակցի էր պարգևավճար նշանակել գերազանցող 104.5%-ով դրույքաչափով։
Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը այդ ժամանակ 661,400 դրամ էր, 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմել էր 691,163 դրամ:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը