Երևանում ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գտնվող հոսթելում ազգությամբ եգիպտացու և ՌԴ քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով եգիպտացին վիրավոր է, իսկ քիչ հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված հասցեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող 35-ամյա Մուստաֆա Ահմեդ Համդի Էլսաիդ Մոհամեդին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։

Տեղում պարզել է, որ Երևանում բնակվող 22-ամյա Ալեքսեյ Կլադովը ժամը 08։00-ի սահմաններում նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտե մահակով հարվածներ է հասցրել Մ. Մոհամեդին:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից նշված հասցեից ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Կլադովը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ով հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Մ.Մոհամեդը իրեն հարվածներ է հասցրել պատճառելով մարմնական վնասվածքներ և կոտրել իրեն պատկանող բջջային հեռախոսները՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Պուտինը բաց կապով երբեք չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ Փաշինյանի մեղադրանքներին (video) «Վահագն Ալեքսանյան, ես կարող եմ ապացուցել՝ որն է քո մեջ նստած խոզը»․ Մարիամ Չախոյան (video) Նիկոլը մեզ ուզում է վախեցնել մի բանի համար․ հարցում (video) #ՈՒՂԻՂ. «Ջեբկիր ստահա՛կ, ստացա՞ր պատասխանդ Արաբկիրում, դե հիմա լսի՛ր». Արաբկիրի նախկին թաղապետ (video) «Սպասե՛ք, Նիկոլի երեսին ուժեղ հարված են տալու»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ եք խոսում,ո՞նց թե՝ մեկ է՝ ինքն է ընտրվելու,դուք եք ընտրելու. «ոչխար եք», թե՞ հայ․ Բեկ-Գասպարենց (video) #ՈՒՂԻՂ․ Ժողովուրդը նողկում է Նիկոլից․ նրա հետևից են ընկել՝ նա գնում է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am