Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Ինյարիտու

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասում բռնի գործողություններ իրականացնող միակ դերակատարն Ադրբեջանն է, իսկ տարածաշրջանում նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում լարվածության մեծացման հավանականությանն ու տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու հարցում Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։

Խոսելով Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի հավանականության մասին՝ իսպանացի պատգամավորը շեշտել է, որ տարածաշրջանում բռնություն կատարող միակ դերակատարն Ադրբեջանն է, ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի։

«Վերջին տարիներին Հարավային Կովկասում միակ բռնարար դերակատարն Ադրբեջանն է, որը խախտել է միջազգային իրավունքը և անկայունություն առաջացրել տարածաշրջանում։ Նոր էսկալացիայի ռիսկը մնում է բարձր, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա՝ լուծելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական ագրեսիայի»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն։

Զրուցակցի խոսքով՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերի մոտ կառուցողական ներգրավվածության մոտեցումը գերակայի հակամարտության գնալու մոտեցման նկատմամբ։

Անդրադարձ կատարելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ և զինամթերք է ձեռք բերում բացառապես երկրի ինքնիշխան սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ Ինյարիտուն նկատել է, որ ինչպես ցանկացած այլ ինքնիշխան պետություն, Հայաստանն իր պաշտպանության համար ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու բոլոր իրավունքներն ունի։

«Ադրբեջանի մեղադրանքն առնվազն տարօրինակ է. որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ունի բոլոր իրավունքներն իր պաշտպանության համար ձեռք բերել ռազմական տեխնիկա, ինչպես ցանկացած այլ երկիր։ Այնուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հավերժացնելու և Հայաստանի տարածքներ ներխուժելու համար օգտագործել է լուրջ սպառազինություն՝ ներառյալ զենքեր, որոնք հակասական են կամ նույնիսկ խախտում են միջազգային իրավունքը»,-նշել է պատգամավորը: Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ այդ զենքերը մատակարարվել են մի խումբ երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Գերմանիայից, Կանադայից և այլն: Բացի այդ՝ պատգամավորի բնորոշմամբ՝ Ադրբեջանը մեծացրել է իր ռազմական բյուջեն և հնարավորությունները, որոնք հստակորեն ուղղված են հարձակվողական գործողություններ իրականացնելուն։

«Ի հակադրություն սրան՝ Հայաստանը շարունակում է կենտրոնացած մնալ բացառապես իր սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա»,-ընդգծել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ իրական վտանգը ոչ թե ռազմական տեխնիկա ձեռք բերելու մեջ է, այլ նման տեխնիկայի չարաշահման և օգտագործման համար առկա իրավական համատեքստի մեջ է, հատկապես, երբ այն օգտագործվում է իրավական համատեքստից դուրս, ինչպես դա արել է Ադրբեջանը։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից Հիմա՝ փաստերով. Արթուր Չախոյան Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու. Սուրեն Սուրենյանց Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է ԱՄՆ փոխնախագահը արհամարհու՞մ է Նիկոլին Ուղերձները տեղ հասան Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Министр обороны США Пит Хегсет совершит поездку в Германию, Бельгию и Польшу «Մայր Հայաստանը» միանում է բողոքի գործողությանը Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում. Ոսկան Սարգսյան Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Եվս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար. Էդգար Ղազարյան 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը բացահայտվել է ՊՆ-ն ընդունում է՝ Սուրեն Պապիկյանը սխալ էր, Հրանտ Բագրատյանը՝ ճիշտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am