Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ Պանամայի ջրանցքը կմնա իր երկրի վերահսկողության տակ։ Նրա հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երդմնակալությունից հետո առաջին ելույթում այն հայտարարությանը, որ «ԱՄՆ-ն պետք է հետ վերցնի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը»։

«Պանամայի Հանրապետության և նրա ժողովրդի անունից ես պետք է կտրականապես մերժեմ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ուղերձում արված հայտարարությունները Պանամայի և նրա ջրանցքի վերաբերյալ... Ջրանցքը եղել և մնում է Պանամայի մաս, դրա կառավարումը կմնա Պանամայի վերահսկողության տակ՝ խստորեն հարգելով դրա մշտական ​​չեզոքությունը»,- գրել է Խոսե Ռաուլ Մուլինոն X սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է, որ աշխարհում չկա մի երկիր, որը կխանգարի Պանամայի իշխանությունների գործունեությանը։ Նրա խոսքով՝ երկխոսության համար միշտ տեղ կա, սակայն Պանամայի ջրանցքի նկատմամբ ինքնիշխանությունն ու սեփականությունը մնում են Պանամայինը։

Նախագահ Թրամփն իր խոսքում հայտարարել էր, որ Պանաման «խախտել է» չեզոք մնալու խոստումը` պնդելով, որ «Չինաստանը շահագործում է Պանամայի ջրանցքը»:

«Ամերիկյան նավերը խիստ գերծանրաբեռնված են և ոչ մի կերպ կամ ձևով արդարացի վերաբերմունք չեն ստանում, և դա վերաբերում է Միացյալ Նահանգների նավատորմին ևս: Եվ առաջին հերթին Չինաստանն է շահագործում Պանամայի ջրանցքը, և մենք այն չենք տվել Չինաստանին, մենք տվել ենք Պանամային, և մենք այն հետ ենք վերցնում», - ասել էր Թրամփը:

Անցյալ տարեվերջին Դոնալդ Թրամփը Պանամայի իշխանություններից պահանջել էր նվազեցնել տարանցիկ վճարները Պանամայի ջրանցքով ամերիկյան ռազմական և առևտրային նավերի անցման համար։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, Պանաման ստիպված կլինի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին։ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել էր, որ զիջումների չի գնա Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման համար վճարների նվազեցման հարցում։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային... Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով Ազզզզզ ջան, ամոթ է...Չգիտես, գոնե մի խայտառակվի... Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման Արդեն 3800 ստորագրություն Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է․ ՀՀ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am