Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան
Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:
Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:
Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:
Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն»,- գրել է նա։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը