Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի 35-րդ տարելիցն էր: Հատկանշական է, որ երեկ ԱԺ նախագահության «պատվանդանի» վրայից փաշինյանական (իշխանական) «իրավապահ» համակարգի ներկայացուցիչը, այս դեպքում՝ անվտանգության աշխատակիցը, հասկանալի է՝ ՔՊ-ի հրահանգով, ցուցադրաբար պոկեց Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզը, որն այնտեղ փակցրել էր ընդդիմադիր պատգամավորներից մեկը: Դա խորհրդանշական պահ է, որը լիովին բնութագրում է Փաշինյանի ու նրա ՔՊ-ի բնույթն ու էությունը:

Այդ ամենի խորապատկերում առավել քան բնութագրական է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա գլխավորած իշխանությունը, ո՛չ էլ նրա ՔՊ-ն որևէ կերպ չարձագանքեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու գերեվարված, պատանդառված մի խումբ այլ հայ մարդկանց դեմ Բաքվում ցուցադրաբար մեկնարկած «դատավարությանը» կամ ավելի ճիշտ է ասել՝ դատավարական ֆարսին: Դե, մի քպական ինչ-որ բան ասել էր, մյուսն էլ երեկ ասաց՝ համաձայն ենք, բայց իրականության մեջ սրանք հավասար են ոչինչ չասելուն, բերանը ջուր առնելուն, առավել ևս, որ այդ վերջին քպականը փաստացի խոստովանեց, որ իրենք նմանատիպ քննարկում ու որոշում չեն ունեցել: Այսինքն, իրենց պետքն էլ չէ այդ ամենը: Բայց ադրբեջանական արհեստական դատավարության ու կեղծ մեղադրանքների վերաբերյալ հայաստանյան արձագանքներին դեռ կանդրադառնանք, ամենայն մանրամասնությամբ՝ ով, ինչ, ոնց: Հիմա ասելիքը փոքր-ինչ այլ բանի մասին է:

Տեսեք՝ մարդիկ «դատվում» ու խոշտանգվում են այն բանի համար, որ ցանկացել են ազատ ու ինքնուրույն ապրել սեփական հայրենիքում, սեփական հողի վրա: Ամենից վրդովեցուցիչն այն է, որ «դատողն» էլ ադրբեջանական իշխանությունն է, որը իրականացրել է սիստեմատիկ ցեղասպանական քաղաքականություն, որն իրականացրել է ցեղասպանական ոճրագործություն, պատերազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության կոտորածներ ու խոշտանգումներ, երեխաների սպանություններ: Ֆաշիստ ու մարդատյաց Ալիևը, որ պետք է կանգնած լիներ միջազգային քրեական դատարանի առաջ, «դատում» է... Արցախի հայ ղեկավարներին:

Այն, որ Ալիևի ոճրագործ ռեժիմը նման «դատական» ցուցադրություն է իրականացնելու և հատկապես այդ նպատակով է ապօրինաբար պատանդ պահում ու խոշտանգում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մեր մյուս գերիներին, հայտնի էր: Սպասելի էր նաև, որ այդ խայտառակ «դատը» Ալիևը սկսելու է Բաքվի ջարդերի տարելիցի օրերին, ինչը նույնպես պատահական չէ: Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի «դատը» անխուսափելիորեն ճնշող ազդեցություն ունեցավ Հայաստանի գիտակից հանրության առնվազն մի մասի վրա:

Միաժամանակ, հետևեցին տարբեր ուժերի, անհատ գործիչների, մեծ թվով հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու արձագանքները, թշնամական գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ի աջակցություն ուղղված խոսքերը, հայտարարությունները, աղոթքը...

Այդ ամենի խորապատկերում էլ առավել ուշադրություն է գրավում Փաշինյանի ու նրա իշխանության քար լռությունը (կրկնենք՝ այն մի երկուսի անհոդաբաշխ նախադասությունները ոչինչ չեն նշանակում): Սա՝ այն դեպքում, երբ բուն փաստը, որ մեր հայրենակիցները, առավել ևս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մինչ օրս թշնամական գերության մեջ են, գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության անմիջական մեղավորությունն է, այդ իշխանության անգործության, թուլակամության, չուզողության հետևանքը: Ադրբեջանի հետ հայկական հողերը հանձնելու «բազարներ» անող փաշինյանական իշխանությունը այս ամբողջ ընթացքում գործնական ոչինչ չի արել՝ թշնամական պատանդառության մեջ հայտնված հայ մարդկանց ազատելու համար: Երբեմն-երբեմն ինչ-որ հերթապահ հայտարարություն գուցեև հնչեցրել են, այն էլ՝ ձևի համար: Գործնականում, «գետնի վրա» ոչինչ չեն ձեռնարկել:

Ավելին, նույն Փաշինյանը, դա անհնար է մոռանալ, կոնկրետ Ռուբեն Վարդանյանի հասցեին արել է որոշակի արտահայտություններ, այն դեպքում, երբ մարդը գտնվում է թշնամական գերության մեջ: Այս հարցում Փաշինյանի իշխանության դրսևորած բացարձակ անտարբերությունը, իհարկե, անընդունելի է ու դատապարտելի: Բայց այն նաև այլ հետևանքներ ու նպատակներ է հետապնդում, որոնց դեռ կանդրադառնանք:

Մինչ այդ նկատենք, որ Բաքվի «դատին» խոշոր տերությունները, մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, միջազգային խոշոր կառույցները նույնպես անտարբեր կեցվածք դրսևորեցին: Սա նմանապես անընդունելի է: Իհարկե, չարժե չափազանցված ակնկալիքներ կամ, առհասարակ, ակնկալիքներ ունենալ զուտ սեփական շահերով առաջնորդվող, իրավունքի ու բարոյականության մասին մոռացած «միջազգային հանրությունից», մանավանդ՝ արևմտյան տերություններից: Ոչ մեկից չարժե, ու դրա մասին մենք ևս մեկ անգամ չէ, որ արտահայտվել ենք: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես չպետք է ոչ մի բան անել:

Ասել, թե հայկական շրջանակները, ազգային կառույցները կամ առանձին ազդեցիկ անհատները, այդ թվում՝ հայ ժողովրդի բարեկամ գործիչներն ընդհանրապես ոչինչ չեն անում, ոչ միայն ճիշտ չի լինի, այլև ազնիվ չի լինի: Բայց մյուս կողմից՝ նրանց բոլորի համար էլ ավելի են դժվարանում այդ չհամակարգված, ցաքուցրիվ, դիպվածային ջանքերը, երբ Հայաստանի իշխանություն համարվողը ցուցադրական անտարբերություն է դրսևորում: Այսպես կոչված՝ «միջազգային հանրությանն» ուղղված կամ հասցեագրված նշյալ առանձին ջանքերը բախվում են շատ պարզ և չուգունակուռ պատասխանի. «Մենք, որպես «միջազգային հանրություն», ի՞նչ կարող ենք անել, եթե ձեր՝ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում (ասում, պահանջում)»:

Այսինքն (վերադառնալով Փաշինյանի իշխանության լռության այլ շարժառիթների վերաբերյալ ակնարկին) ալիևյան ոճրագործ վարչախմբի այս «դատական» դրսևորմանը ոչ մի կերպ պաշտոնապես չարձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում նույն Ալիևին՝ որոշակիորեն տորպեդահարելով հայկական շրջանակների գործողությունները, իսկ «միջազգային հանրության» ներկայացուցիչներին էլ ապահովելով մեր առանձին շրջանակների կամ անհատների պահանջները մերժելու «լեգիտիմ հիմքերով»:

Թվում է, թե պատկերն անելանելի է կամ փակուղային: Այո, սա իսկապես էլ ծանր խնդիր է, առավել ևս՝ ծանր իրավիճակ: Բայց... Ո՞վ կամ ինչն է մեզ խանգարում ինքնակազմակերպվել, հատկապես Սփյուռքում, որտեղ կան տասնամյակներով ձևավորված ազգային կառույցներ, և փոխել իրավիճակը: Բաքվի «դատը» արդեն իսկ պետք է առնվազն միջազգային քարոզչական ու լրատվական հարթակներում վերածված լիներ «դատողների դատի»: Այո, դատել «դատողներին»: Իսկ դրա համար թե՛ ահռելի փաստական հիմք կա, թե՛, կարծում ենք, բավարար կազմակերպչական ներուժ:

Սուգը հավերժ է, երբ պայքար չկա: Իմացողները կհիշեն Մովսես Գորգիսյանի այս բանաձևը: Իսկ երբ պայքար կա, ապա անհնար է, որ այն չհասնի որոշակի հաջողության: Այո, աշխարհը Հայոց ցեղասպանության մասին էլ էր մոռացել ու չէր էլ ուզում հիշել: Ու չէր էլ հիշի, եթե հայությունը չսկսեր հիշեցնել: Այո, աշխարհը կցանկանա լռել նաև Բաքվից ցուցադրվող այս խայտառակության մասին ու կլռի, եթե մենք միայն սգանք, եթե մենք միայն աղոթենք կամ մեր մեջ վրդովվենք: Ճանապարհն ընթացողն է հաղթահարում: Հատկապես՝ քարքարոտ ու տատասկոտ ճանապարհը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային... Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով Ազզզզզ ջան, ամոթ է...Չգիտես, գոնե մի խայտառակվի... Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման Արդեն 3800 ստորագրություն Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել Հայտնաբերվել է զինծառայողի մարմին․ Ինքնությունը հայտնի է․ ՀՀ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am