ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական եւ 18+ բառապաշարով հայտնի ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ՀՀ Բարձրագւյն Դատական Խորհրդի անդամ:

Երեկ նրա թեկնածության քննարկման ժամանակ պարզվեց, որ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Սիրունյանի բարեվարքությանը, Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հանդես եկան հայտարարությամբ՝ ԱԺ-ին կոչ անելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան, չնայած դժգոհությունների մեծ ալիքին ու կոչերին, դեռ նախորդ տարվա ՔՊ խմբակցության նիստում որոշել էր ՔՊ-ի «սրտի փաստաբան» Ալեքսանդր Սիրունյանին, ով ատելության խոսքի «գուրու» է, հայտնի է արցախցիների ու ընդդիմադիրների վերաբերյալ խայտառակ գրառումներով, ընտրել ԲԴԽ անդամ:

Վերջինս ՔՊ կուսակցության անդամ էր, բայց հանուն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու՝ դուրս է եկել ՔՊ-ից:

Ալեքսանդր Սիրունյանը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախկին փոխնախագահ, պատգամավոր Լենա Նազարյանի փաստաբանն է եղել:
Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով է Սիրունյանը Ալեն Սիմոնյանի շահերը ներկայացրել. խոսքը նախկին ոստիկանապետի՝ նռնակ նետելու գործի մասին է:

Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրգործի նյութերի` նա 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Սիմոնյանն այդ ժամանակ Երևանի ավագանու անդամ էր:

Իսկ Լենա Նազարյանի շահերը Սիրունյանը ներկայացնում էր այլ գործով. պատգամավոր Թագուհի Թովմասյանը երբ դատարան էր դիմել՝ պարտադրելու Լենա Նազարյանին ներողություն խնդրել վիրավորանքի համար, փաստաբանը դարձյալ Սիրունյանն էր: Նա 3 աստիճանի բոլոր դատարաններում պարտվեց Լենա Նազարյանի հետ և Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրեց. սակայն Սիրունյանն ու իր վստահորդ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը դեռ չեն տվել փոխհատուցումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Ծրարը բացամ ու ի՞նչ կարդամ․ Հայկ Դեմոյան Չունենք ոչ մի տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի. Օսկանյան Ռուսաստանը պատրաստ է օգնել խաղաղության հավասարակշռված փաստաթղթի մշակմանը. Կոպիրկին Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան. Վարդան Օսկանյան ԶՊՄԿ-ի հայտարարություն Ռուսաստանը պատրաստ է օգնել Լարված իրավիճակ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչո՞ւ պետք է բոլորիս հարկերի հաշվին գոյացած պետբյուջեի փողերով արքայավայել ապրի. Ոսկան Սարգսյան Թրամփը կներխուժի՞ Կանադա Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը. Հենրիխ Դանիելյան Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումներից Հիմա՝ փաստերով. Արթուր Չախոյան Իռլանդացի բռնցքամարտիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու. Սուրեն Սուրենյանց Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը» Մայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել է ԱՄՆ փոխնախագահը արհամարհու՞մ է Նիկոլին Ուղերձները տեղ հասան Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Министр обороны США Пит Хегсет совершит поездку в Германию, Бельгию и Польшу «Մայր Հայաստանը» միանում է բողոքի գործողությանը Անտառը ստուգողներին անտառի հաշվին են հյուրասիրում. Ոսկան Սարգսյան Կապիկություն ես անում, բա 2020-ին ինչի՞ չթռար սահման՝ երեխեքի կողքը կանգնեիր․ Սոֆյա Հովսեփյան Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում՝ բախվելով քարե շինությանը. կա 1 զnh, 3 վիրшվnր Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am