Ո՞ւմ նախաձեռնությունն է Կարապետյանի, Աջապահյանի ու Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ ստեղծվել է «Համահայկական միասնության խորհուրդ», որում ներգրավված են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Համապատասխան հայտարարության տարածումից հետո Միքայել արքեպիսկոպոսն ասել էր, որ իրեն դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ինքն էլ ասել է՝ խնդրեմ, սիրով։

Այս թեմայի հետ կապված՝ «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «Համահայկական միասնության խորհուրդ» ստեղծելու գաղափարը «Հայրենիքի նվիրյալ պահապաններ» անունը կրող երիտասարդական կազմակերպության անդամներինն է: Այդ երիտասարդներն էլ հենց բանակցել են թե՛ Արշակ Կարապետյանի, թե՛ Միքայել Աջապահյանի, թե՛ Ալբերտ Բազեյանի հետ: Ավելին, հենց նրանք էլ կազմել են նշյալ հայտարարության տեքստը, որը համաձայնեցրել են երեք կողմի հետ: Մեր տեղեկություններով, տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո տեղի է ունեցել հանդիպում, որին Արշակ Կարապետյանը մասնակցել է տեսակապի միջոցով:

Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոպոսին, ապա մեր աղբյուրները փոխանցում են, որ նա իսկապես նշել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, և համաձայնել է ներգրավվել այդ խորհրդում՝ որպես հոգևոր խորհրդատու: Իշխանական քարոզիչները փորձեցին այս հարցում էլ «պղտոր ջրում ձուկ բռնել», սակայն իրականում որևէ ինտրիգ չկա. Աջապահյանը ևս նախապես տեղյակ է եղել այդ հայտարարությանը, ապա և մասնակցել է վերը նշված ամփոփիչ հանդիպմանը, որից հետո էլ հայտարարությունը տարածվել է հենց նշյալ երիտասարդների կողմից: Մյուս թիմերը պարզապես արտատպել են «Հայրենիքի նվիրյալ պահապանների» տարածած տեքստը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ խորհրդում դերաբաշխումները շատ հստակ են արվել, բոլորն ունեն իրենց հստակ անելիքները, և դա նույնպես նախապես համաձայնեցված է բոլորի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Ասա եղբայր, առանց քեզ ու քո նմանի ինչպես դիմակայենք սև ու մութ ամպերին. Լևոն Ջավախյան Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով Ավետիք Իշխանյանը հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր. Թաթոյան ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Ավետիք Իշխանյանն իմ հուշերում կմնա որպես առույգ ու կենսուրախ, սկզբունքային ու արդարամիտ մարդու տիպար, օրինակելի հայ ու Մարդ. Մելիքյան Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից «Ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց տրանսպորտից դուրս է շպրտում․ Արթուր Չախոյան Հեռացավ՝ չդիմանալով անարդարությանն ու ցավին․ Ավետիք Չալաբյան Ամեն օր 2020-ից սկսյալ միասին էինք մեռնում․ Գեղամ Մանուկյան Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար․ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Անկախությունից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա․ Տիգրան Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Լույս չի լինի մի շարք հասցեներում Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Եղանակն՝ առաջիկա օրերին 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am