Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ առկա պաշտոնական տեղեկությունների, Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հզորությունը կհասցվի մինչև 10 միլիոն տոննայի։ Տրանսկասպյան միջանցքի շահառու երկրներն են Չինաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ «Այդ լոգիստիկան անվանում են նաև Միջին միջանցք, ու մասնավորաբար Ադրբեջանի համար այն ունի ռազմավարական նշանակություն։ Ադրբեջանը ցանկանում է դառնալ Արևելք-Արևմուտք ուղղության վրա կարևոր լոգիստիկ միջանցք՝ իր տրանսպորտային, նավթագազային և այլ հզորությունները տրամադրելով մերձկասպյան թյուրքախոս երկրներին՝ Ղազախստանին և Թուրքմենստանին՝ դեպի Թուրքիա և ԵՄ դուրս գալու համար»,-անդրադառնալով թեմային՝ գրել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա վերջինս Միջին միջանցքով՝ Բաքվի նավահանգստով ելք է ստանում դեպի Վրաստանի Սևծովյան նավահանգիստներ՝ Բաթումի, Փոթի, Անակլիա, ինչպես նաև Թուրքիա։

Հոդվածի հեղինակները նա նշում են, որ Ադրբեջանն, իր լոգիստիկան տրամադրելով Թուրքիային, Չինաստանին, Արևմուտքին, տնտեսական և քաղաքական դիվիդենտներ է ստանում. «Դրան զուգահեռ, Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՌԴ-ի և Իրանի միջև կապող օղակ՝ կյանքի կոչելով Հյուսիս-Հարավ նախագիծը՝ երկաթգիծ, ավտոմայրուղի և գազամուղ»։

Տրամաբանորեն, Հայաստանը նույնպես մաս պետք է կազմի Հյուսիս-Հարավ նախագծի՝ ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան-Պարսից ծոց-Հնդկաստան ուղղության վրա։ «Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմը վատթարացնում են հարաբերությունները ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ՝ դրան զուգահեռ ՀՀ-ին ոչինչ չտվող պայմանագրեր ստորագրելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագիծը, որը թույլ կտար Իրանին հայկական տարածքով դուրս գալ Սև ծով ու ՌԴ, ինչպես նաև ռուսական, վրացական ապրանքներին՝ ՀՀ-ով դուրս գալ Իրան և Հնդկաստան, դեռևս կյանքի չի կոչվել։ ՀՀ իշխանությունները չեն կարողանում կյանքի կոչել լուրջ լոգիստիկ նախագծեր և խոսում են «Խաղաղության խաչմերուկից», որը մնալու է թղթի վրա, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային այն պետք չէ։ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ նրանք ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ խաղաղ ճանապարհով կամ ռազմական ուժով»,-գրում է ալիքը։

Հեղինակները նաև շեշտում են, որ Հայաստանը խզում է իր կապերն ավանդական դաշնակիցների՝ ՌԴ-ի և Իրանի հետ՝ դրան զուգահեռ ոչինչ չստանալով Արևմուտքից. «Այդ ֆոնին Ադրբեջանը խորացնում է տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապերը հարևան Վրաստանի և Իրանի, ՌԴ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների և Թուրքիայի հետ։ Իսկ Ադրբեջանը նպատակ ունի դուրս թողնել ՀՀ-ն Հարավային Կովկասում բոլոր լուրջ տնտեսական, լոգիստիկ նախագծերից՝ դրանով թուլացնելով ՀՀ-ի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական ներուժն ու խթանել արտագաղթը ՀՀ-ից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21․ 01․ 25 թ համարում։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Ավետիք Իշխանյանն իմ հուշերում կմնա որպես առույգ ու կենսուրախ, սկզբունքային ու արդարամիտ մարդու տիպար, օրինակելի հայ ու Մարդ. Մելիքյան Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից «Ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց տրանսպորտից դուրս է շպրտում․ Արթուր Չախոյան Հեռացավ՝ չդիմանալով անարդարությանն ու ցավին․ Ավետիք Չալաբյան Ամեն օր 2020-ից սկսյալ միասին էինք մեռնում․ Գեղամ Մանուկյան Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար․ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Անկախությունից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա․ Տիգրան Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Լույս չի լինի մի շարք հասցեներում Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Եղանակն՝ առաջիկա օրերին 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը կարելի է արձանագրել նաև այս ամոթալի գրառումից․ Հենրիխ Դանիելյան Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ Մանրամասներ․ Armlur.am Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա. Հենրիխ Դանիելյան Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am