Ջո Բայդենն իր նախագահության վերջին ժամերին կանխարգելիչ կերպով ներում է շնորհել իր ընտանիքի մի քանի անդամների: ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ Բայդենն ասել է, որ իր ընտանիքը «ենթարկվել է շարունակական հարձակումների և սպառնալիքների՝ բացառապես իրեն վնասելու ցանկությամբ»:
«Ցավոք, ես հիմքեր չունեմ հավատալու, որ այդ հարձակումները կդադարեն»,- հավելել է նա։
Բայդենը նշել է, որ այդ իսկ պատճառով օգտագործել է իր սահմանադրական լիազորությունները՝ ներում շնորհելու իր եղբորը՝ Ջեյմս Բ․ Բայդենին և նրա կնոջը՝ Սառա Ջոնս Բայդենին:
Բայդենը ներում է շնորհել նաև իր քրոջը՝ Վալերի Բայդեն Օուենսին, նրա ամուսնուն՝ Ջոն Թի Օուենսին և կրտսեր եղբորը՝ Ֆրենսիս Բայդենին։
«Ներումը չպետք է ընդունվի որպես խոստովանություն, որ նրանք կատարել են որևէ ապօրինություն, և դա չպետք է ընդունվի որպես մեղքի ընդունում որևէ հանցագործության համար», - ընդգծել է Բայդենը։
Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը