Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մեքսիկական ծոցն Ամերիկյան վերանվանելու իր մտադրությունը։
«Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը, այն կվերանվանենք Ամերիկյան ծոց»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը նաև հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ–ի վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։