Եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդում է՝ Երևանում ոչ մի թիզ հող չի վերցրել։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

«Գլխավոր դատախազ էի։ Եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե՝ կասեի քո հողն իմ անունով գրանցի»,- դատական նիստում հայտարարեց Աղվան Հովսեփյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր շարունակվեց գործով որպես տուժող անցնող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբոր՝ Մանվել Ղարիբյանի, հարցաքննությունը։

Մանվել Ղադիբյանը գործով հարցաքննվում է երրորդ անգամ, ըստ մեղադրող Կորյուն Սերոբյանի՝ պայմանավորված է դատարանում տրված ցուցմունքների էական հակասություններով։ Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք հիշողության խնդիր ունի, ինչին արձագանքելով Ղարիբյանը նշեց՝ այո, 17 անգամ վիրահատվել է։ Ղարիբյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ հողատարածքն իրենն է եղել, իրավիճակը փոխվել է և իր եղբայրը դադարել է լինել եղբայր։ Վարշամի հետ հարաբերությունները վատ են.«Ինքը հանցագործ է, բոլորին հանցագործ է սարքել»։ Հարցուպատասխանի ընթացքում Մանվել Ղարիբյանը ծիծաղով արձագանքեց դիտարկմանը, թե Վարշամ Ղարիբյանն Աղվան Հովսեփյանին կաշառք է տվել հեռուստաընկերությունը։

«Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ոնց կարող է տալ»,- նշեց վկան՝ արձանագրելով, որ Վարշամը որևէ կապ չունի ՀԸ հետ, ավելին, այդ ՀԸ-ն շահութաբեր չի եղել։ Հովսեփյանը հետաքրքրվեց՝ ինչն է իրեն իբրև կաշառք տրվել, եկամուտ չունեցող ընկերությու՞ն, ինչին արձագանքելով վկան նշեց՝ դեռ Վարշամն է կաշառք ստացել, նա ինչ իրավունք ուներ փող ստանալ այդտեղից։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հովսեփյանը գնացել է Շանթ՝ միայնակ՝ առանց թիկնապահների, պահանջել, որ հողատարածքը գրանցվի իր որդու անունով՝ վկան նշեց՝ 2007թ -ից հետո ինքը մուտ չի գործել Շանթ՝ եղբոր հետ հարաբերությունների պատճառով, բայց չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։ Ըստ վկայի՝ Հովսեփյանն ընկերական հարաբերություններում, նույնիսկ լարված իրավիճակում երբեք չի շեշտադրել իր՝ պաշտոնյա լինելու հանգամանքը։ Վկան իր խոսքում նաև հիշատակեց Սերժ Սարգսյանի անունը՝ ՀԸ-ն վերցնելիս խոսակցություն ունենալու համատեքստում, բացի այդ, հողատարածքի ձեռքերման հարցում շոշափվեց նաև թաղապետի անունը, որն, իբրև ասել էր, թե հող կա ձեռքբերելու, ուժերից վեր է, հետո ասել են՝ հարցը լուծված է։ Մանվել Ղարիբյանի ընկերությունն ավտոմեքենա էր տրամադրել գլխավոր դատախազության համար, իսկ Հովսեփյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելուց հետո՝ ավտոմեքենան վերադարձվել է ընկերությանը։ Դատախազի միջնորդության հիման վրա հրապարակվեց վկայի նախաքննակապ ցուցմունքը, որն էականորեն տարբերվել է դատարանում տրված ցուցմունքներին։ Ղարիբյանը դա պայմանավորեց նախկինում՝ Հովսեփյանի հետ լարված հարաբերություններով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1250 անգամ
Լրահոս
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am