Ստամբուլում «Ակոս»–ի դիմաց Դինքի սպանության 18–րդ տարելիցին հազարավոր քաղաքացիներ են մասնակցել

Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Դինքի սպանությունը, այսօր, հունվարի 19–ին, Դինքի մահվան 18-րդ տարելիցն նվիրված հիշառակի միջոցառում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»–ից, նախատեսված ժամին հազարավոր քաղաքացիներ «Այստեղ են ախպարիգ» բացականչություններով եւ հայերեն, թուրքերեն եւ քրդերեն պաստառներով մոտեցել են «Ակոս»–ի գրասենյակի մոտ։

Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը, Բահչելիէվլերի քաղաքապետ Հաքան Բահադըրը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը, CHP–ի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, քրդական կուսակցության ներկա եւ նախկին պատգամավորներ, բազմաթիվ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։

Հավաքի ժամանակ ընթերցվել է Գեզի այգու դեպքերից հետո ձերբակալված Օսման Կավալայի ուղերձը, իսկ հիմնական ելույթ ունեցողը եղել է Դինքի ընկերներից Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19–ին, Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի դիմաց սպանվեց «Ակոս»–ի գլխավոր խմբագիր, ստամբուլահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքը։ Տարիներ տեւած դատական գործընթացների արդյունքում ձերբակալվել եւ ազատ են արձակվել ներկա եւ նախկին զինվորականներ, ոստիկաններ, դատապարտվել են ազատազրկման տարբեր պաշտոնյաներ։ Սակայն Դինքի փաստաբանները շեշտում են, որ գլխավոր կազմակերպիչները բացահայտված չեն, իսկ դատարանի սահմանած պատժաչափերը շատ մեղմ են։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Վերին Լարսի անցակետը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հերթական անգամ ունեցանք մարզիչ, որի անունը պետք է գուգլեինք՝ հասկանալու համար, թե ում է վստահվել ազգայինի ղեկը․ Սերգեյ Ջանջոյան Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին․ պատգամավոր Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի» Արմեն Աշոտյանի գործով վկա Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն․ Սուրենյան Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, մեկ այլ «Mercedes» էլ բախվել է վթարված «Mercedes»-ին Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել Իսրայելը Գազայի բնակիչների կամավոր արտագաղթի վարչություն կստեղծի Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am