Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը

«Մայր Հայաստանը» հունվարի 21–ին նախաձեռնել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Նպատակը՝ կասեցնել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշման կիրառումն առնվազն մինչև տրանսպորտի գնին վերաբերող մեր նախագծի քննարկումը, որի տակ կա 17.000 երևանցի ընտրողի ստորագրություն։ Մեր նախագծի քննարկումից ու քվեարկությունից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի մարտավարություն ենք ընտրելու։ Մենք ցանկացած դեպքում դեմ ենք թանկացմանը։

Շատերն են հարցնում, թե ինչ է նշանակում բոյկոտի մեր կոչը, ինչ նպատակ է այն հետապնդում և ինչ պետք է անել։ Հիմա հերթով ներկայացնեմ դրանք։

1․ Մինչև փետրվարի 1–ը օգտվել բացառապես մեկանգամյա ուղևորատոմսից՝ վճարելով 100 դրամ (ավտոբուս, մետրո) կամ 50 դրամ (տրոլեյբուս)։

2. Չգնել քաղաքային իշխանության առաջարկած տրանսպորտի ուղեվարձի որևէ փաթեթ՝ դրանով իսկ անուղղակի ճնշում բանեցնելով։

Տրանսպորտը թանկանում է մինչև 300 դրամ, և սուտ են իշխանությունների բոլոր այն պնդումները, թե, իբր, այլ տարբերակ չկա, քան նոր գներին անցնելը։ Տրանսպորտի գնի ինքնարժեքն իրենց իսկ ներկայացրած թվերով կազմում է 60–65 դրամ։ Այնպես որ գինը կարող է լինել ոչ ավելի, քան 100 դրամը, իսկ եթե պարզվի, որ այդուհանդերձ լրավճարի կարիք կա, ապա պետք է դա անել բյուջեի հաշվին։ Սուբսիդիայի տրամադրումը պետության սոցիալական պարտավորությունն է։

3. Աշխատող մարդիկ պետք է գործատուներին առաջարկեն ըմբռնումով մոտենալ իրենց, եթե մի քանի օր գործադուլ անեն ու չգան աշխատանքի՝ ի նշան թանկացման դեմ բողոքի։

Նույնը վերաբերում է ուսանողներին։ Նրանք էլ կարող են դասադուլ անել։

4․ Գործատուները պետք է խրախուսեն թանկացման դեմ բոյկոտը։ Եթե կլինեն գործատուներ, որոնք այս իշխանությունների հետ կապի պատճառով կճնշեն իրենց աշխատողներին ու կստիպեն գնել տրանսպորտի գնի թանկ փաթեթներ, ապա կխնդրենք կապվել «Մայր Հայաստանի» հետ։ Մենք խայտառակ կանենք այդ գործատուներին և կոչ կանենք բոյկոտել նրանց առաջարկած ապրանքները կամ ծառայությունները։

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը պետք է դառնա մեր հանրության տարբեր սոցիալական խմբերի միջև հաշտության գործընթաց։ Սրանք պառակտում են, իսկ մենք պետք է միավորվենք։

5․ Եթե Նիկոլ Փաշինյանը հետ չկանգնի քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումից, ապա նրանք, ովքեր փետրվարի 1–ից կօգտվեն տրանսպորտից, պարզապես պետք է ՉՎՃԱՐԵՆ ուղեվարձը ավտոբուսում և տրոլեյբուսում։ Եթե բոլորը միասնաբար չվճարեն, ապա իշխանությունը ոչինչ չի կարողանա անել։

Որևէ պարագայում չպետք է վեճի բռնվել ավտոբուսի կամ տրոլեյբուսի վարորդների հետ։ Վարորդները մեր համախոհներն են, քանզի իրենք նույնպես խաբված են քաղաքային իշխանության կողմից։

Ի դեպ, սխալ ենք համարում փետրվարի 1–ից 100 դրամ վճարելու կոչերը։ Նախ թանկացման դեպքում նման հնարավորություն չի լինելու, քանզի 100–դրամանոց QR–կոդով վճարումների տարբերակն ավարտվելու է։ Բացի այդ՝ վարորդը չի կարող կանխիկ վերցնել։

Հետևաբար՝ չպետք է ամաչել անվճար երթևեկելուց, քանզի իշխանությունը թալանչիական որոշում է կայացրել։ Հենց որ այդ որոշումը փոխվի, բոլորս պարտաճանաչորեն կվճարենք ուղեվարձի համար։ ՉՎՃԱՐԵԼԸ տվյալ դեպքում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ձև է։

6․ Ամեն մի քաղաքացի պետք է բոյկոտի կոչը տարածի իր շրջապատում, սոցիալական ցանցերում։ Գործընթացը պետք է դառնա ապակենտրոն և ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ։

7․ Եթե թանկացման որոշումը չվերանայվի, ապա «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով անձնական օրինակ կծառայենք բոյկոտի համար՝ չվճարելով ուղեվարձի համար։

8․ Բոյկոտը տեխնիկապես դժվար է իրականացնել մետրոյում, քանզի անցման «տուռնիկետներ» կան, բայց մեկ–երկու օր կարելի է չօգտվել մետրոյից կամ էլ՝ փոխադարձ օգնության ձև գտնել (այստեղ կրեատիվ լուծումներ կան, որոնք ժամանակի ընթացքում կառաջարկենք)։

9․ Բոյկոտի նպատակը քաղաքային իշխանության համար ֆինանսական խնդիրներ առաջացնելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի մինչև 300 դրամ թանկացման որոշումից։

10․ Բոյկոտը ենթադրում է նաև փողոցային ակցիաներ, իրազեկման գործողություններ։ Նման աշխատանքներ «Մայր Հայաստանն» արել է, անում է և շարունակելու է անել։

#բոյկոտ


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային...
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am