Որքա՞ն հարկ են վճարում բուքմեյքերական ընկերությունները․ «Հետք»

2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) Հայաստանում շահումով խաղերի ոլորտի հասույթը կազմել է մոտ 202 մլրդ դրամ։ Տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփվել։ Այս մասին գրում է «Հետքը»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս գումարը գոյացել է հիմնականում վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեությունից, որոնք միասին կազմել են մոտ 194 մլրդ դրամ՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11%-ով։

Խաղատների հասույթը անգամներով քիչ է՝ 8 մլրդ դրամ, որը նվազել է 22%-ով։

Թեև շահումով խաղերի ոլորտի տեսակարար կշիռը ծառայությունների կազմում, հետևաբար՝ նաև ամբողջ տնտեսությունում, վերջին տարիներին նվազում է, սակայն դեռևս էական է։ 2024-ի հունվար-սեպտեմբերի տվյալներով` այն 8.2% է։ Այս ցուցանիշով շահումով խաղերի ենթաոլորտը հինգերորդն է ծառայությունների ոլորտում` զիջելով, օրինակ, ֆինանսական, տեղեկատվության և կապի ոլորտներին։

Ֆինանսների նախարարության տրամադրած լիցենզիաների ցանկում տեսնում ենք, որ 2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում չորս ընկերություն ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում։ Նրանցից երեքը նաև վիճակախաղեր կազմակերպելու լիցենզիա ունեն։

Իսկ խաղատան լիցենզիա ունի հինգ կազմակերպություն։

Որո՞նք են այդ կազմակերպությունները և որքա՞ն հարկ են վճարում։

Բուքմեյքերական ընկերություններից երեքը խոշոր հարկատուների կազմում բարձր հորիզոնականներ են զբաղեցրել

«Կաբարկո» (Adjarabet), «Դիջիթեյն» (նախկինում՝ «Տոտո Գեյմինգ», TotoGaming) ՍՊԸ-ները և «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն (Vbet) զբաղվում են ինչպես վիճակախաղերի, այնպես էլ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ։

Ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում ևս մեկ ընկերություն՝ «Գուդ Սոֆթ» ՍՊԸ-ն (Goodwin)։

Այսպիսով, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ այս պահին զբաղվում է չորս կազմակերպություն։ Նրանք առավել հայտնի են որպես բուքմեյքերական ընկերություններ։

Նրանցից ամենախոշոր հարկատուն «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած վերջին տվյալների՝ 2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) «Սոֆթ Կոնստրակտ»-ը պետական բյուջե է վճարել 13.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 60%-ով։

Ընկերության հարկերի կազմում ամենամեծ հատվածը եկամտային հարկն է (6 մլրդ դրամ), հաջորդում է շահութահարկը (2.4 մլրդ դրամ), մնացածը այլ տեսակի հարկերն են, որոնց բացվածքը ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում չի երևում։ «Սոֆթ Կոնստրակտ»-ը 2024 հունվար-սեպտեմբերի տվյալներով Հայաստանի 11-րդ խոշոր հարկատուն է։

«Սոֆթ Կոնստրակտ»-ի հասույթը, ենթադրվում է նաև՝ հարկերը, հիմնականում գոյանում են խաղադրույքներից։ Ընկերությունը նաև ծրագրային ապահովման մշակմամբ է զբաղվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am