Երևանում 14-ամյա տղան Mercedes-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի պողոտա 44 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 14-ամյա Կարեն Մ.-ի վարած «Mercedes E300» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիկյանն ու Ռուզաննա Մուսայելյանը։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվ է գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Հերթական անգամ ունեցանք մարզիչ, որի անունը պետք է գուգլեինք՝ հասկանալու համար, թե ում է վստահվել ազգայինի ղեկը․ Սերգեյ Ջանջոյան Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին․ պատգամավոր Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի» Արմեն Աշոտյանի գործով վկա Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն․ Սուրենյան Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, մեկ այլ «Mercedes» էլ բախվել է վթարված «Mercedes»-ին Թրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն Սարգսյան Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել Իսրայելը Գազայի բնակիչների կամավոր արտագաղթի վարչություն կստեղծի Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին Դեսպանը հետ կկանչվի՞ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը Փաշինյանը մտափոխվել է Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը Ժողովրդին ասելու բան չունի «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am