«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը հրապարակել է նաեւ լրատվամիջոցների համար:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանից,

Պատճենը Երևան համայնքի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը

Հարգելի պարոն Ավինյան,

Ես Մարգարիտա Հովհաննիսյանս, շուրջ տասնչորս տարի է ինչ ղեկավարում եմ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզը, և նման անհեթեթ իրավիճակում երբևիցե չէի հայտնվել։

Շուրջ երեք ամիս է, ինչ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ ֊ը ունի(հոկտեմբերից֊դեկտեմբեր) ժամանակավոր պաշտոնակատար, իսկ դեկտեմբերի« 20»ից տնօրեն Արփինե Հակոբյանը։ Երեք ամիս շարունակ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57 մ / մանկապարտեզի աշխատանքային պրոցեսը պարբերաբար խաթարվում է, քանի որ մանկապարտեզի աշխատակիցները, մասնավորապես երկուսը՝ Վարդուհի Հարությունյանը և Հայկանուշ Թորոսյանը, տնօրենի կողմից գերարտոնված աշխատակիցներ են. աշխատանքային օրերին անընդհատ ինտենսիվ հեռախոսային կապի մեջ են տնօրենի հետ` տեղեկացնելու մանկապարտեզի աշխատակիցներից յուրաքանչյուրի տեղաշարժի մասին, այս միջնորդավորված անհարկի «վերահսկողությունը» տհաճ իրադրության մեջ է դրել ողջ կոլեկտիվին, նրանք տեղյակ են ու սա ոչ միայն դիսկոմֆորտ է ստեղծել, ու կաշկանդվածություն, այլեւ ավելորդ լարվածությունից խաթարվում է բնականոն աշխատանքը ։

Իսկ արտոնյալ կարգավիճակն ու չենթարկվելու «ՄԱՆԴԱՏԸ» ստացել են այս երկու կանայք Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ջուլիետա Ազարյանից։

Նա էր իր պաշտոնավարման օրոք հրավիրել ժողով ու մանկավարժական կոլեկտիվին ներկայությամբ հայտարարել սույն տիկնանց անունները ու հայտնել, որ այս երկու աշխատակիցները իր կողմից ստանում են «ՄԱՆԴԱՏ», ինձ որպես մանկապարտեզի ղեկավարի չենթարկվելու և ՀՈԱԿԻ տնօրենի հետ ուղիղ կապի մեջ լինելու համար ։

Եվ սա տնօրենի գործունեության անհեթեթության վերջը չէ։

Մանկապարտեզի կրտսեր 1 խմբում աշխատում է, տնօրենի իսկ նշանակմամբ կես դրույքով մանկավարժական աշխատող, ինչի հետևանքով կեսօրից հետո չի պահպանվում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հոդված 3,մաս 1,կետ 23-ը, մասնավորապես, երեխաների զարգացումն ու խնամքը գրեթե չի իրականացվում, այնինչ, կրտսեր 1 խմբի տարիքային և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով, երեխաները ավելի առավել խնամքի կարիք ունեն, և օրենքով սահմանված կարգով կրտսեր 1 խմբում պետք է աշխատեն երկու մանկավարժական աշխատողներ և երկու օգնականներ։

Իսկ ես, որպես մասնաճյուղի ղեկավար, չունեմ իրավասություն և լիազորություն աշխատակիցների նշանակումներ կատարելու,հետևաբար, փորձում եմ ներքին ռեսուրսներով շտկել իրավիճակը, սակայն դա արդյունավետ չէ և ամենակարևորը անվտանգ չէ հաշվի առնելով, որ երկուսից երեք տարեկան երեխաները հիմնականում չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց կարիքները և մտքերը, դժվար են ընտելանում նոր մարդկանց։ Ի դեպ միակ դաստիարակի օգնականը, ով աշխատում է խմբում, գտնվում է երկարատև անաշխատունակության արձակուրդում, ինչի մասին տնօրենը տեղեկացվել է իմ կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր, և մինչ օրս չի նշանակվել փոխարինող։

Միայն ծնողական համայնքի բողոքից հետո Արփինե Հակոբյանի կողմից նշանակվել է աշխատակից (ինչի մասին պատշաճ իրազեկում չեմ ստացել և մինչ օրս էլ տեղեկացված չեմ, թե ինչ հիմունքներով է նշանակվել, կամ մի գուցե չի էլ նշանակվել, չգիտեմ), սակայն աշխատակիցը լրացուցիչ կրթության ծառայության մասնագետն է և չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ որակավորում, և ո՛չ էլ աշխատանքային փորձ, և ստացվում է, որ մյուս խմբի սաները, ովքեր, ի դեպ վճարովի հիմունքներով,զրկվելու են լրացուցիչ կրթության ծառայությունից, որովհետև մասնագետը զբաղված է լինելու ոչ մասնագիտական գործունեությամբ. փոխարինելու է կրտսեր 1 խմբում ։

Այս ամենը, բնականաբար, առաջացնում է կրտսեր 1 խմբի ծնողական համայնքի զայրույթը։

Շուրջ երկու ամիս էր, ինչ մանկապարտեզում առկա էր ջեռուցման հետ խնդիր, ինչի մասին տեղեկացրել եմ և՛ գրավոր, և՛ բանավոր, սակայն լուծում տրվեց միայն այն ժամանակ, երբ ծնողը զայրույթ - բողոք ներկայացրեց ՀՈԱԿ ։

Հոկտեմբեր ամսին ունեցել եմ գրավոր դիմում բողոք Միջին բ խմբի ծնողական համայնքի կողմից, որ մանկապարտեզում, որպես հոգեբան նշանակված մասնագետը, բռնություն է իրականացրել խմբի որոշ երեխաների նկատմամբ, ինչից հետո գրավոր տեղեկացրել եմ այն ժամանակ դեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Հակոբյանին:

Գրավոր տեղեկացրել եմ նաև, որ Միջին ա խմբում ականատես եմ եղել սանհանգույցում, առանց մեծահասակ հսկողության , ոտաբոբիկ, կիսամերկ վազվզող սաների, ինչպես նաև «ընտրյալ» աշխատակցի կողմից ամբողջ աշխատանքային օրոշվա ընթացքում առանց հարգելի պատճառի և առանց ինձ բացակայության մասին տեղեկացնելու, բացակայող մանկավարժական աշխատակցի մասին, ով ի դեպ վերոհիշյալ

Վարդուհի Հարությունյանն է, սակայն մինչ օրս տնօրենի կողմից չկա և ոչ մի վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում։ Ի դեպ, երբ բացակայող աշխատակցին նշանակել եմ բացակա, ստացել եմ տիկին Հակոբյանից սպառնացող տոնայնությամբ հեռախոսազանգ, որտեղ ասվում էր.

- Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես։

Վերոգրյալ տնօրենի կողմից չեն պահպանվում աշխատանքային էթիկայի կանոնները, նա չի տիրապետում աշխատանքային օրենսգրքով սահմանված իրեն վերապահված աշխատանքային կանոններին, մասնավորապես, վերջին իրադարձություններից է «թաքուն նշանակված մեթոդիստը», ով, ի դեպ, վերոհիշյալ «արտոնյալ» մանկավարժական աշխատողներից մեկն է Հայկանուշ Թորոյանը, ով ունի երկու տարվա նախադպրոցական հաստատությունում աշխատելու մանկավարժական ստաժ։ Այս նշանակման մասին տնօրենի կողմից չեմ տեղեկացվել ես որպես մասնաճյուղի ղեկավար, և ո՛չ էլ մանկավարժական կոլեկտիվին է ներկայացվել։


Պարբերաբար ստանում եմ տիկին Հակոբյանի կողմից բարձր տոնայնությամբ հնչող սպառնալիքներ. «դու՛ շատ փոքր մարդ ես, քեզ աշխատանքից կհեռացնե՛մ, գնա՛ պատվով ճանապարհենք» տրամաբանության մեջ հեռախոսազանգեր։ Տիկին Հակոբյանի կողմից նմանատիպ ոչ պատշաճ գործողությունները բազմազան են։


Հարգելի պարոն Ավինյանին, այս հարցերով դիմել եմ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, սակայն բավարար պատասխան չեմ ստացել։

Նման քաոսային իրավիճակում, երբ տնօրենի կողմից պարբերաբար ոտնահարում են իմ և «չընտրյալ» աշխատակիցների, հաստատություն հաճախող սաների և նրանց ծնողների իրավունքները և ազատությունները, աշխատելը անհնար է դառնում։


Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի ի բարօրություն երեխաների, այլ ոչ նորաթուխ տնօրենի ինքնահաստատմանը։

Խնդրում եմ համապատասխան լուծումներ տալ վերոհիշյալ խնդիրներին։

Հարգանքներով`Մարգարիտա Հովհաննիսյան

18.01.2025թ.»,- ասվում է քաղաքապետին ուղղված նամակում:

դիտվել է 863 անգամ
Լրահոս
Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը Զինվորի անշնչացած մարմինը գտնելուց առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ՝ այսօրվա ողբերգական դեպքից Զելենսկին Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Գոնե ձենդ կտրի, այ խղճուկ... Քելլոգը կայցելի Ուկրաինա․ Զելենսկի Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական ֆարս նշանակված է Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Suzuki»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետրից, քարերին բախվելով, հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել Ուկրաինան չգիտեր Սաուդյան Արաբիայում բանակցությունների մասին և դրանք չի ճանաչի. Զելենսկի Ռուսաստանն ու Միացյալ Նահագները կքննարկեն Մոտ 300 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել Բացարձակ չզարմանաք նաև, որ սրան ի պատասխան Մինսկն էլ Ադրբեջանին հանձնի բլոգեր Բելային... Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը Ապագա կա, 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով Ազզզզզ ջան, ամոթ է...Չգիտես, գոնե մի խայտառակվի... Հերթական զոհը, ո՞վ պետք է պատասխան տա, եթե նախարարն ու գլխավոր շտաբի պետը շոուներում խաղում են Հայերն ու հրեաներն ունեն մեկ այլ ֆենոմենալ նմանություն, որն այս երկու ժողովուրդներին կհասցնի գերեզման Արդեն 3800 ստորագրություն Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am