Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ, գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է:

Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսյա անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրա ռազմական հարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հավասարեցրել հայկական մշակութային հուշարձանները, պղծել գերեզմանոցները և փորձել վերաշարադրել պատմությունը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնությունը:

Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության քար լռության, մեծ տերությունների ամոթալի պասիվության արդյունքում: «Մտահոգության» մասին հայտարարությունները իմաստալից գործողություններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին հանձնառու էին խաղաղության բանակցությունների համար, հեռացել են իրենց պարտավորություններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ և անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:

Նույնքան մեղավոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մեղսակցությունը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինյանի կառավարությունը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստությունը, դիվանագիտական ներգրավման մերժումը և միջազգային հանրությանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար։ Նրա անգործությունը խայտառակություն է Հայաստանի համար և դավաճանություն սեփական ժողովրդի գոյատևման հանդեպ:

Միջազգային հանրությունը պետք է առերեսվի իր անտարբերության հետևանքներին: Ադրբեջանի գործողություններն անպատասխան թողնելը վտանգավոր նախադեպ է: Այն ազդակ է, որ անպատժելիորեն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրավունքը կարող է անհետևանք ոտնահարվել, որ արդարությունը դատարկ բառ է…

Այս պահը նաև ինքնաքննադատություն է պահանջում հայ ժողովրդից և նրա կառավարությունից: Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել: Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում:

Բաքվի դատավարությունները ոչ միայն հարձակում են հայ ժողովրդի դեմ. դրանք փորձություն են արդարադատության և մարդու իրավունքների համամարդկային հանձնառությունների համար: Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի:

Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հանուն արդարության, ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ արարած»:

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Սրա դեմը պիտի առնենք, ավելի մեծ աղետի է սա բերելու․ ակցիա Կառավարության դիմաց (video) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Դուբայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ Փաստերով ապացուցել ենք՝ այս իշխանությունը զիջում է մեր պետական սահմաններից. Շահեն Հարությունյան (video) ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Դուք եք 200-ից ավել դպրոց ու մանկապարտեզ է տվել թուրքին, հիմա ասում եք՝կառուցում ենք․ ավագանու անդամ (video) Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ՝ 150,000 արցախահայերի էթնիկ զտման և Արցախի հայաթափման համար. Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «France 24»-ին Հունիսի 7-ից հետո իշխանափոխություն է լինելու․ Մանուկ Սուքիասյանն՝ Ավինյանին (video) Լեզվակռիվ Մեսրոպ Մանուկյանի և Ավինյանի միջև․ «Ինչե՞ր եք խոսում, սո՛ւտ», «7 միլիարդ քցել, չեն տվել» (video) Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am