Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններն իրավական չեն․ հայտարարություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ Բաքվում գերեվարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունների և դրանց լուսաբանման խնդիրների մասին։

Հայտարարությունը ներկայացված է ստորև․

Այսօր Բաքվում մեկնարկում են գերևարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունները, որի մասին մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածվել [1]

Երեկ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարություն է փոխանցել նաև Ռուբեն Վարդանյանը՝ ահազանգելով մի շարք դատավարական խախտումների մասին.

Մասնավորապես. Վարդանյանի ստորագրությունները կեղծվել են անհայտ բովանդակությամբ ցուցմունքների և այլ ընթացակարգային գործողությունների համար։

Ճնշումներ են գործադրվել նաև փաստաբանի և թագմանչի նկատմամբ այդ փաստաթղթերը ստորագրելու համար

Վարդանյանին և նրա փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը և հասկանալի լեզվով գործի նյութերին ծանոթանալու համար չի տրվել ողջամիտ ժամանակ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման հանգամանքները և բաց աղբյուրներում առկա այս և մի շարք այլ տեղեկություններ փաստում են, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է։

Ապացուցված խոշտանգումների, հայատյացության ընդհանուր կոնտեքստի և ողջամտորեն չհերքվող այլ հիմնարար իրավունքների խախտման համատեքստում [3] որևէ պարագայում չի կարելի իրավական համարել Բաքվում ընթացող դատավարությունները։

Պետք է նկատի ունենալ, որ քաղհետապնդման ենթարկվող գործիչների կողմից նախկինում, ներկայում կամ ապագայում կորզվելիք որևէ ցուցմունք չի կարող արժանահավատ համարվել, քանի որ այն բխում է խոշտանգումից կամ դրա անմիջական սպառնալիքից։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հետապնդում պետք է համարել ոչ միայն գերևարող պետության կողմից խոշտանգումների և դատավարական իրավունքների խախտումները, այլև քաբանտարկյալների քաղաքացիության երկրի՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների տրամադրումից հրաժարումը։ Այն դեպքում, երբ պետությունը չի գործարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում միջազգային իրավական գործիքակազմը, հիմնավոր պետք է համարել նաև Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու կասկածը։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ Բաքվի ռեժիմը վերածելու է այդ գործընթացը հակահայկական քարոզչական շոուի՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին, մեկնաբաններին, սոցիալական հարթակներում ակտիվ օգտատերերին.

Առավելագույնս զգուշությամբ լուսաբանել գործընթացը, որպեսզի ակամա չնպաստել ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչական ուղերձների լրացուցիչ տարածմանը;

Հնարավորինս մանրակրկիտ կերպով ստուգել դատավարության վերաբերյալ՝ ադրբեջանական, ինչպես նաև ոչ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուրերը, զերծ մնալ կասկածելի որևէ նյութ տարածելուց;

Զերծ մնալ հայ քաղբանտարկյալների լուսանկարները, տեսանյութերը տիրաժավորելուց՝ հասկանալով, որ ադրբեջանական կողմը դաշտ է բաց թողնելու միայն այնպիսի տեսաձայնային նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել ի վնաս հայ բանտարկյալների։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am