Եկել է վրեժի ժամանակը, ես կհաղթեմ նրան․ Ծառուկյան

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգաման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ եկել է վրեժի ժամանակը:
«Սա ինձ համար կարևոր վրեժ է։ Ես կհաղթեմ նրան և կդառնամ չեմպիոն։ Ես մեկ պարտություն ունեմ UFC-ում, այն էլ Իսլամից Եվ հիմա եկել է հաշվեհարդար տեսնելու ժամանակը։ Դա կլինի իմ գիշերը, ցանկանում եմ գոտիս վերցնել ու գնալ տուն»,- ասուլիսում նշել է Ծառուկյանը։