Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարեց։ Որպես պատիժ դրա համար, ըստ փաստաբանների, նրան տեղափոխել են պատժախուց, այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։
«Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի պակասի և հյուծվածության։
Բացի այդ, Ռուբենին ստիպել են երկար կանգնել և 2 օրից ավելի զրկել ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, Վարդանյանը ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա, արգելել են գրել, կարդալ, չեն տրամադրել նաև զուգարանի թուղթ»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, որը վարձվել է Վարդանյանի ընտանիքի կողմից (Ադրբեջանի իշխանությունները նրան երբեք թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին)։
Վարդանյանի որդին՝ Դավիթը, ասել է, որ հայրը նամակներ է ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում։ Ընտանիքին, նրա խոսքով, երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել իր հետ կամ նամակներ ուղարկել Միջազգային Կարմիր խաչի միջոցով:
«Դրսից» բժիշկներին արգելվում է տեսակցել Վարդանյանին, բացառությամբ հացադուլի ավարտից անմիջապես հետո մեկ հետազոտության։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը