Հայտնի է G20-ի արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը և վայրը

G20-ի արտգործնախարարների հանդիպումը կկայանա 2025 թվականի փետրվարի 20-21-ը՝ Յոհանեսբուրգում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան Մարատ Բերդիևը։
«Հարավաֆրիկյան նախագահությունը պաշտոնապես հայտարարել է G20-ի արտգործնախարարների առաջին հանդիպման անցկացման մասին իր հովանու ներքո։ Միջոցառումը տեղի կունենա Յոհանեսբուրգում՝ փետրվարի 20-21-ը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։