Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։

Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ ստուգել են բեռնախցիկի պարունակությունը։ Բեռնախցիկում կային երկու համակարգիչ և այլ սարքեր։ Շենքի հետնամասում իրավապահները նկատել են գետնին դրված համակարգչի երեք մոնիտոր, պրոցեսոր, ցանցային սարք և հեռուստացույց։

Շենքի այդ հատվածի պատուհանը բաց էր, դրսի կողմից դրված էր մետաղյա լինգ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածով վարորդը ձերբակալվել և իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին: Բաժին է հրավիրվել Գուգարքի վարչական ղեկավարը: Նա հաղորդում է տվել, որ գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցով բացել և աշխատասենյակներից գողացել են չորս համակարգիչ, երկու տպիչ սարք, հեռուստացույց և էլեկտրական կարգավորիչ՝ պատճառելով մոտ երկու միլիոն դրամի վնաս:

41-ամյա տղամարդը հայտնել է, որ անձնական ավտոմեքենայով իրականացնում է տաքսի ծառայություն, և ժամը 3.30-ի սահմաններում զանգահարել է 23-ամյա երիտասարդն ու իրեն կանչել Գուգարքի գյուղապետարանի մոտ՝ ասելով, թե տեղափոխելու իրեր կան։ Մոտենալով գյուղապետարանին երիտասարդը բացել է մեքենայի բեռնախցիկը և սկսել իրեր բեռնել, որի ընթացքում էլ մոտեցել են ոստիկանության ծառայողները, և պատվիրատուն դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումներով 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին: 41-ամյա տղամարդն ու 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ձեզ զգուշացնու՛մ եմ՝ Նիկոլը կարող է տակից փախչի, բայց դուք․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Ժողովու՛րդ, ցորենի փոխարեն անասնակեր են բերել, արթնացե՛ք․․․»․ Դանիելյան (video) «Պիտի մաքրվեմ, նոր գնամ Մայր Աթոռ»․ Նիկոլ Փաշինյան (video) Նիկո՛լ, ձեր հետևից մենք գալու ենք․ Զարուհի Փոստանջյանը՝ Արթիկ ՔԿՀ-ից (video) «Ո՞վ պետք է ձեզ սպաներ»․ Փաշինյանի արձագանքը (video) «Ինչու՞ են Մհեր Արմենիայի շրջապատի տղամարդիկ նրան անբավարարված թողել» (video) Քիչ առաջ Էջմիածնում առևանգել են Մայր Հայաստանի աջակից բլոգերին․ մանրամասներ (video) Համայնքներում մարդկանց ասել են՝ տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը․ Մելոյանն ահազանգում է «Նոր ասեցիք էդ թվերը, ո՞նց մոռացաք»․ Թադևոս Ավետիսյանը «նեղը գցեց» նախարարին (video) Շատ վաղուց էսքան չէի ծիծաղել․ շատ զվարճալի էր. Արթուր Խաչատրյանը Փաշինյանի մոտ հեգնեց նախարարին (video) #ՀԻՄԱ. «Նիկոլն այլևս մահացու սխալներ է թույլ տալիս․ սա նրա վերջն է». Ռոբերտ Մարգարյան (video) Հայտնաբերվել են կործանված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի ևս երկու մնացորդներ Առաջնորդվել միայն ստուգված աղբյուրներով և չտարածել ապատեղեկատվություն․ ՀԵՊՀԽ Ադրբեջանը հետևողականորեն միջազգային տարաբնույթ հարթակներում ձևավորում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի մշակույթի» գաղափարական հիմքերը. Мonumentwatch.org Փաշինյանը խոսեց գերիների մասին ՀՀ վարչապետը լուրջ ռիսկեր է ձեռնարկում, մենք ուշադիր հետևում ենք․ Թուրքիայի տրանսպորտի նախարար Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է. Թաթոյան Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով․ ՌԴ ԱՀԾ Կարեն Կարապետյանն ինձ մի բան ասաց… Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին (video) Բոլորը ենթադրաբար մահացած են․ Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման մասին Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին Ինչու են հոգևորականներին հրավիրել հարցաքննության Ինը պատճառ, թե ինչու չի կարելի քվեարկել ՔՊ-ի օգտին, և իր այլնտրանքը կարող է լինել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչը Վահե Հովհաննիսյանը երջանիկ է Իջևանի Արցախյան փողոցում բախվել են 2 «Mercedes»-ները․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am