Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր

Սահմանազատումը փաստացի շարունակվելու է Տավուշի հատվածից ու սա նշանակում է, որ ունենալու ենք այն բոլոր բարդ խնդիրները, որոնք մինչ այս քննարկվել էին։ Այս հատվածում շփման գիծը ձևավորվել է դեռևս 1990-ական թվականներին ու կան ադրբեջանական դիրքեր, որոնք գտնվում են հայկական տարածքում, կան նաև հայկական դիրքեր, որ գտնվում են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպմանը, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Շահինյանն ընդգծեց, որ ադրբեջանական ուժերի դիրքերը ՀՀ տարածքում են, մասնավորապես, Բարեկամավան, Կոթի, Պառավաքարի հատվածներում, որտեղ ունենք զավթված հողատարածքներ։

«Այսինքն, բազմաթիվ գյուղատնտեսական հողամասեր կան, որոնք փոխադարձ կրակի կամ վերահսկողության տակ են։ Այստեղ հետաքրքրական է, թե արդյոք սահմանազատումը դեպի հարավ ընթանալիս՝ հասնելու է Ոսկեպարին, որի հարակից հատվածում մենք ունենք խոշոր կտոր, որը մեր վերահսկողության տակ է, քանի որ միջպետական մայրուղին հատում է այդ կտորը, և դրան համաչափ կա ևս մեկ մեծ հայկական հողակտոր Բերքաբերի հատվածում, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից, խոսքը ջրամբարից հյուսիս ընկած հատվածի մասին է։ Անցած անգամ այս կտորին անդրադարձ չեղավ ու դա թողնվեց հետագային»։

Նա նշեց, որ հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանազատումն ընթանալու է հյուսիսից հարավ, սակայն գրված չէ, որ հատվածները, որտեղ խնդիրներ ի հայտ կգան ու կլինեն անհամաձայնություններ, դրանք բաց կթողնվեն և կանցնեն առաջ։

«Պարզաբանված չէ նաև, թե արդյոք անդրադարձ լինելու է այսպես կոչված անկլավներին։ ինչպես հայտնի է, հյուսիսային հատվածում մենք ունենք 2 անկլավ, որի ոչ իրավական կարգավիճակն է ամրագրված, ոչ էլ առկա են արխիվային փաստաթղթեր, որոնցով դրանց առաջացումը կհիմնավորվեր։ Բայց շատ կարևոր է հասկանալ, այդ հատվածներին անդրադարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ։

Նա ընդգծեց, որ արխիվներում բացակայում են այդ անկլավների առաջացման հիմքերը, թե ինչ որոշումով ու սկզբունքով են դրանք առաջացել, փոխարենը կա միայն մեկ հանգամանք, որ 1945 թ-ի սկսած խորհրդային քարտեզներում դրանք հայտնվում են։ «Մինչև այժմ հայտնի չէ, դրանց ձևավորումը իրավական հիմք ունի՞, թե՞ ժամանակին ինչ -որ կամայականությունների հետևանք է»։

Շահինյանի խոսքերով՝ հանձնաժողովները գործում են պարիտետային սկզբունքով՝ հաջորդ սահմանազատվող հատվածները պետք է լինեին այն հատվածները, որոնք առավել թարմ տեղաշարժ են կրել իրենց վրա, և առավելագույնս Հայաստանին ձեռնատու կլինեին։ «Կարելի էր սկսել հարավային հատվածից՝ Սոթք- Խոզնավարից, կամ Ջերմուկից, որը, կարծում եմ, ամենախնդրահարույցներից մեկն է։ Նախորդ տարի հայկական կողմը հիմնականում հետքաշվողի դերում էր, և հիմա էլ լավ ազդակ կլիներ, եթե սահմանազատումն իրականացվեր այն հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը պետքէ հետ քաշվեր, սա լավ ազդակ կլիներ և հույս կներշնչեր Հայաստանի ամրապնդման վերաբերյալ, մինչդեռ հիմա սահմանազտումը փորձ է արվում շարունակել այն հատվածում, որտեղ 1990-ականներից հետո կրել էր նվազագույն տեղաշարժ, մինչդեռ այն պետք է շարունակվեր նոր ձևավորված հայ- ադրբեջանական սահմանում»,- արձանագրեց քարտեզագիրը։

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին Լավ` սրանք դավաճան են, անհայրենիք, աթոռի մեռած, ամոթ-աբուռ, սկզբունքներ ու սրբություններ չունեցող, իրենց համար է լրիվ մեկ` Հայաստան պետություն կլինի, թե ոչ Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական» Ուսման վարձը չի վճարել. Վահագն Ալեքսանյանը 655.500 դրամի համար դատարան է ընկել Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն Եթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ կառավարման մասնագետ Հայաստանի հետ Թուրքիան հարաբերությունները կկարգավորի Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանների կատարումից հետո «Գնթունիք»-ի աշխատակիցների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան «Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան Երևանում դպրոցներից մեկի հարևանությամբ գտնվող զրուցարանում սպանություն է տեղի ունեցել ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային շուրջ 3,5 միլիարդ եվրոյի վճարումը Չաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումը Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան․ Բայրամով Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է ջախջախիչ պատասխանով Ումից են քայլիստները գողացել Գյումրու մանկապարտեզների անվճար դարձնելու գաղափարը Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Գերմանիան գաղտնի բանակցություններ են վարում Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա երեխայի մարմին Կնոջ կիսամոխրացած դի է հայտնաբերվել Չի համապատասխանում իրականությանը #ՀԻՄԱ․ Նոր աղետ Փաշինյանից. ի՞նչ է սպասվում մայիսի 9-ին Մոսկվա այցից հետո. Ռոբերտ Մարգարյան (video) Ալե՛ն, էդքան տղա ես գնա փոխարինի քեզ գերիների հետ․ Անաստաս Իսրայելյան (video) #ՀԻՄԱ․Փաշինյա՛ն, «негодяй», դու 3 պատերազմ ես բերել, ի՞նչ խաղաղությունով ես խաբում ժողովրդին․արցախցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am