Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռեւս 2013 թվականի հունիսի 6-ին ընդերքօգտագործման թիվ Պ-366 պայմանագրով լիազոր մարմինը «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը 11 տարի ժամկետով: Փաստացի անցած տար- վա հունիսի 13-ին լրացել է հանքավայրի ընդերքօգտագործման ժամկետը, իսկ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս հայտնի է դառնում, որ 2024 թ. ապրիլի 19-ին նախարարության պաշտոնատար անձինք ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել «ԱՍՍԱԹ» հայ-չեխական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկը եւ ներկայացրել է ընկերության աշխատանքի մանրամասները:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալներից պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում իռլանդական «ԱյԷմՍի Էքսփլո րեյշն Գրուպ» ընկերությունը և չեխական «ՄՎԻ Իռելանդ ս.ր.օ.» ընկերությունը: «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունը ամբողջու թյամբ վերահսկվում է «ԱյԷմՍԻ Էքսփլորեյշն Գրուպի» կողմից, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բոր սայում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսում նասիրությունից էլ պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ում տեսչական մարմինների (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկա կան և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) կողմից իրականացվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ և նշանակվել են տուգանքներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՍ- ՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման ժամկետը լրացել է եւ երրորդ անձի իրավունքով ծանրաբեռնված չէ, «ԱՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ն: Վերջինս դիմել է Փամբակ համայնքի ղեկավարին՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու խնդրանքով, հրավիրվել է հանրային լսում, ինչից հետո Փամբակ համայնքի ավագանին նախնական համաձայնություն չի տրամադրել:

Դրանից հետո «Մասիս Փլանթ» ընկերության կողմից վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, միաժամանակ միջնորդություն է ներկայացվել կիրառել հայցի ապահովման միջոց, եւ դատարանի կողմից զարմանալիորեն միջնորդությունը բավարարվել է` ըստ էության այդպիսով սահմանափակելով համայնքի իրավունքները:

Ըստ e-register կայքում հրապարակված հայտարարագրի, «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում Չեխիայի քաղաքացիներ Ռադեկ Կոցիան, Յարոսլավ Նովոտինը, սակայն իրական շահառուն հենց Դավիթ Մարաշեկն է:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նույն Մարաշեկը լուրջ խնդիրներ ունի հենց Չեխիայում: Ի մասնավորի, Չեխիայի Ազգային բանկը բնակչությանը զգուշացրել է Դավիթ Մարաշեկի գործունեության հետ կապված, որը ամերիկյան Wentworth Securities ընկերության անունից Չեխիայի տարածքում անօրինական կերպով ներդրումային ծառայություններ է առաջարկում: Նշվում է, որ նա ու իր ընկերությունը համապատասխան լիցենզիա չունեն ֆինանսական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, Մարաշեկը նույն Չեխիայում 2005 թվականից սկսած ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահների ու այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ խախտումների համար: Շատ չմանրամասնելու համար պարզապես նշենք, որ չեխական բաց աղբյուրներից կարելի է պատկերացում կազմել հենց միայն «AIB-ի գործով», ու պատկերն առավել ամբողջական կլինի:

Ստացվում է, որ այս մարդկանց համար Հայաստանը դառնում է յուրատեսակ «խոպան»: Հետաքրքիր է՝ Հայաստանի համապատասխան մարմիններն ուսումնասիրե՞լ են այս ընկերության գործունեությունը նույն Չեխիայում (եւ ոչ միայն), նրա վճարած հարկերը Հայաստանում, այդ հարկերի եւ իրական շրջանառության հարաբերակցությունը եւ այլն:

Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանումը հաստատված նախագծի նորմերով չիրականացնելը հղի է մի շարք վտանգներով, որը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը եւ շրջակա միջավայրին: Փորձը ցույց է տալիս, որ հանրային լսումների ժամանակ բնակչությանը ներկայացվում են բացառապես գործունեության դրական կողմերը, ինչի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր, ցանկացած լծակ օգտագործում են, որ տպավորություն ստեղծեն, թե սերտ կապերի մեջ են կառավարության անդամների հետ եւ ունեն նրանց «դաբրոն»: Այստեղ հատկանշական է, որ, ըստ մասնագետների, չեխական ընկերությունների ներկայացուցիչները հանքը շահագործում են խախտումներով՝ հիմքում դնելով բացառապես իրենց շահը: Այստեղ նման կազմակերպությունների մտածելակերպն ու մոտեցումները, որպես կանոն, հայտնի են. իրենք գործունեություն են իրականացնում ոչ իրենց երկրում, իսկ երրորդ երկրում կարող են ունենալ երաշխիքներ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ չեխական ընկերությունների ներկայացուցիչները փորձում են իրենց գործունեությունը ծավալել տարբեր ընկերությունների միջոցով: Սովորաբար նշված մեխանիզմը կիրառելու նպատակն այն է, որ ընկերությունների սնանկացման պարագայում խուսափեն պետության եւ բնակչության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց: Ի դեպ, ոլորտի փորձագետներից շատերը կարծում են, որ այդ ընկերությունների գործունեության արդյունքում մեր երկրում, ըստ էության, որեւէ ներդրում չի կատարվել, նույնիսկ ընդհակառակը՝ հավանական է համարվում ենթադրյալ գումարների արտահոսքը: Փաստը մնում է փաստ, որ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի ավարտը որեւէ տեսանելի գործողություն չի իրականացվել համայնքի կարիքները հոգալու նպատակով: Պարզապես մեկ այլ ընկերության միջոցով իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար իրականացվել են որոշակի գործողություններ՝ դրամական փոխանցումներ կատարելով համայնքին ու նպատակ հետապնդելով շեղել համայնքի բնակիչների ուշադրությունը ահագնացող վտանգներից, իսկ արդյունքում, վերամշակման գործարան կառուցելով, ստանալ գերշահույթ:

Եվ վերջապես, ստացվում է, որ մեր երկրի օգտակար հանածոների մի որոշակի մասի արդյունահանումը վստահվում է մի մարդու, որը մեղադրվում է տարբեր անօրինականություններ կատարելու համար հենց իր իսկ երկրի իրավապահ մարմինների կողմից, մարդ, որը չի խնայել իր երկրի քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կատարելով բազմաթիվ իրավախախտումներ, որը ցանկացած պահի կարող է հեռանալ Հայաստանից, գտնվելով մեր երկրից դուրս, չունենալով Հայաստանում ընտանիք եւ որեւէ այլ կապող բան՝ բարոյական պատասխանատվություն չի կրելու մեր բնությանը պատճառած վնասների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am