Դատարանը հօգուտ ԶՊՄԿ-ի 4 վճիռ է կայացրել՝ 4 տարբեր գործերով․ ԶԼՄ-ի հրապարակած նյութերը իրականությանը չեն համապատասխանում

Iravaban.net-ը շարունակում է մոնիթորինգ անել և հետևել զրպարտության և վիրավորանքի գործերով դատարանում քննվող գործերին, հատկապես նրանց, որոնք վերաբերում են զանգվածային լրատվության միջոցներին։

Այսպիսով, դեկտեմբերի 6-ին նման 4 վճիռ է կայացվել, 4-ն էլ վերաբերում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմինատի կողմից դատարան ներկայացված հայցադիմումներին։ 4-ի դեպքում էլ պատասխանողը «Դատաբլոգ» ընկերությունն է, որի կողմից էլ գործարկվում է Blognews.am կայքը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշված գործերով նախագահող դատավոր է նշանակվել Թաթուլ Ղուկասյանը։

4 գործերի դեպքում էլ դատարանն արձանագրել է, որ պատասխանողի կողմից սահմանված դատավարական ժամկետում չի ներկայացվել որևէ հավաստի ապացույց, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ հոդվածներում առկա տվյալները համապատասխանում են իրականությանը։

Վճռում նշվել է, որ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ ներկայացված փաստացի տվյալները իրականությանը չեն համապատասխանում:

Դատարանը 4 գործով հերքման մասով ԶՊՄԿ-ի պահանջն ամբողջությամբ բավարարել է, իսկ փոխհատուցման մասով յուրաքանչյուր գործով պատասխանողին պարտավորեցրել է վճարել 300,000 դրամ, որպես զրպարտություն տարածելու համար փոխհատուցում, 200,000 դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրություն և 29,000 դրամ պետական տուրքի փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ պատասխանողից կբռնագանձվի 2,116,000 դրամ։

Blognews-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ վճիռները չեն բողոքարկվելու, սակայն այլ մեկնաբանություն տալուց հրաժարվեցին։

Նշենք, որ «Դատաբլոգ»-ն անգամ գործով ներկայացուցիչ չի ներգրավել։

Նշված վճիռները մեկնաբանելու խնդրանքով Iravaban.net-ը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Մեր հարցմանը պատասխանել է ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Նա նշել է, որ գործընթացի սկզբում ընկերությունը դիմել է զրպարտչական հոդվածներ կամ հոդվածներում զրպարտչական ձևակերպումներ հրապարակած լրատվամիջոցներին ու խնդրել է հեռացնել դրանք։

«Մերժում ստանալուց հետո ստիպված ենք եղել դիմել դատարան։ Արդյունքն ակնհայտ է՝ միայն այս տարի վեց հրապարակում դատարանը համարել է զրպարտչական և պահանջել է հերքում տեղադրել։

Մենք համոզված ենք, որ ընկերությանը քաղաքակիրթ ձևով պաշտպանելու մեր սկզբունքով նպաստում ենք նաև մեր երկրում խոսքի ազատության կայցմանը, քանի որ լրատվամիջոցները խոշոր բիզնեսի մասին կամ առհասարակ՝ հանրությանը հետաքրքրող թեմաներ լուսաբանելիս ավելի պատասխանատու վարկ կդրսևորեն։

Մենք շահագրգռված ենք, որպեսզի ԶՊՄԿ-ի և ընդհանրապես՝ հանքարդյունաբերության մասին բացառվի իրականությանը չհամապատասխանող, միֆերն ու կարծրատիպերը խորացնող հրապարակումները։ Սա ոչ այնքան ընկերության ու ոլորտի, որքան երկրի շահերից է բխում»,-նշել է Արայիկ Մարգարյանը։

Ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետն ընգծել է՝ օրինակները բազմաթիվ են, երբ Հայաստանի թիվ մեկ հարկատուի և հանքարդյունաբերական ընկերությունների մասին տարածվող ապատեղեկատվությունը և զրպարտանքը, Ադրբեջանն օգտագործվում է քարոզչական նպատակներով և այսօր ասված սուտը վաղը այդ երկիրը ներկայացվում է որպես փաստ, ինչով վնասում Հայաստանի վարկին ու համբավին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայցադիմումներ է ներկայացրել դատարան ու հայտնել, որ «Դատաբլոգ» ընկերությանը պատկանող Blognews.am լրատվական կայքում, ինչպես նաև «Օրագիր Մեդիա» ընկերության կողմից գործարկվող Oragir.News կայքում կոմբինատի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող նյութեր են հրապարակվել։

Այս գործերով ևս ԶՊՄԿ-ն հաղթել է դատարանում։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ Իրենք մեզ երբեք պետք չեն եղել․ Թրամփ Զելենսկի․ հակամարտության դադարեցման վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնելու Փորձել են առևանգել փաստաբանի անչափահաս երեխային. Ռոման Երիցյան Կես տարուց ավելի անհիմն կալանավորված է Վահագն Չախալյանը․ Վրթանեսյան Ֆրանսիական ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում Ռուսաստանից ուղևորվող նավթատար լցանավ են կալանել. Մակրոն Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց «Պուտինի տարածք» Ի՞նչ վիճակում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, և նրանց համեմատականը 2016-2024 թվականներին Ռոմանոսի շեֆը, ճիշտ է, դեռ այդ մասին չգիտի, բայց Ռոմանոսը հույս ունի, որ իրեն կհաջողվի համոզել Սամվել Կարապետյանին Ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի ազգային անվտանգության համար Այս պատերազմը պետք է ավարտվի. Թրամփը՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական աբսուրդ է. Զախարովա Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը. Տեր Հեթում Բախվել են Mercedes-Benz-ը և Toyota-ն․ կան տուժածներ Ինչ հիմունքներով է ՀՀ կառավարությունը հավանություն տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանը․ մեկնաբանում է ԱԳՆ-ն. News.am Հերթական պարգևավճարները՝ Ազգային ժողովում Բա ի՞նչ եղավ ձեր խոստացած 350.000 աշխատատեղը. անգամ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումն է բարձրացել. Հրանտ Բագրատյան Ռյուտեն եվրոպացիներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը և չանհանգստանալ Գրենլանդիայի համար Թեհրան–Երևան չվերթը կրկին չեղարկվել է Հրապարակվել է ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը Արտակարգ իրավիճակ՝ Ապարան-Նիգավան հատվածում. երթևեկությունը դարձել է անանցանելի Սաստիկ բքի պատճառով ավտոճանապարհները փակ են Վագիֆ Խաչատրյանին արդեն վիրահատել են Սամսոնյանի հացադուլը շարունակվում է՝ մինչև նախավիրահատական թերապիայի անցկացման հարցի լուծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am