Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան մոտենան։
Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները և մարզի պարեկները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում վիճաբանել է Երևանում հաշվառված 55-ամյա Արմեն Վ.-ի հետ։ Տղամարդիկ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, և այդ ընթացքում 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։
36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը