Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար

ՀՀ նախկին արտգործնախարար,Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը գրել է.

«Տարեսկզբին Ալիևի արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:

Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճգրտության դիվանագիտությունն է մեր պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:

Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցաբլիթերով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքտով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը;

Ընտրության տարբերակները քիչ են

Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել: Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերիի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:

Որևէ երկիրը չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպխի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսենսունսի ձևավորման նպատակով:

Արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը մեր ներքին համախմբան համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին: Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների, պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝ հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի»:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել Ավարտվեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի միջնորդության քննությունը Ղարաբաղը հшնձնողն ասում է, որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել․ լրիվ գժանոց է․ Շարմազանով Տիգրան Աբրահամյան․ Դատաիրավական համակարգը Հայաստանում իրականացնում է քաղաքական հանձնարարություններ Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ձերբակալվել է Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը Ալեն Սիմոնյանի արարքը անբարո է. Ռուբեն Մելիքյան Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անկոտրուները երբեք չեն ծնկել Բաքվում շինծու դատավարության ժամանակ ներկայացվել են պահանջվող պատժաչափերը Թուրքիայի ամենախոշոր ռազմական ավիավթարները «Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները. Ամեն ինչ էլ կարող է անել. Գեղամ Մանուկյան ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները Մինսկ-Բաքու չվերթը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Մինսկ Բաքուն Երևանին մեղադրում է «խոշտանգման քաղաքականության մեջ». այսօրվա նիստում մեղադրական ճառ է հնչել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում նույն ժամին Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել Դա Հայաստանի Հանրապետության վերջին ճակատագրական ռազմավարական սխալն է լինելու. Էդուարդ Աբրահամյան «Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին». Տիգրան Աբրահամյան Գերմանիայում ահաբեկչական դավադրության հետ կապված ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ենթադրյալ անդամ Մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալո՛ւ ենք․ Սևակ Խաչատրյան Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր» Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am