Մեզանում շատացել են անհատները, ովքեր իրենք իրենց բոլորից վեր դասելով, լծվել են հայ մարդուն, ամբողջ հայ ժողովրդին պախարակելու և նսեմացնելու անպատիվ գործին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Սրանք անդադար փորձում են բարոյազրկել և հուսալքել հայությանը, վարակել նրան ինքնատյացությամբ՝ ըստ էության, կրկնելով ու տարածելով հայերի մասին թշնամու ստապատիր թեզերը։
Սնկի պես աճած հայատյաց գրառումները, ելույթներն ու բացականչությունները փուչ ու սնանկ են բոլոր առումներով։ Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը, որն իրականում կազմում է հակահայկան գլոբալ ծրագրի մի մասը։ Պահպանեք ու պաշտպանեք ազգային արժանապատվությունը որպես ապագա նոր վերելքի համար հենման գլխավոր կետ։
Հ.գ. Հայատյաց քարոզի վտանգավորության մասին նախկինում էլ քանիցս գրել-նախազգուշացրել եմ։ Մեկնաբանությունների դաշտում դնում եմ այդ նյութերից մեկ-երկուսը»։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը