Ե՞րբ հնարավոր կլինի տրանսպորտային քարտերը ձեռք բերել և օգտագործել

Տրանսպորտային քարտերը կակտիվանան տոմսային փաթեթի լիցքավորումից հետո որոշակի ժամկետում: Նիստի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո 3 ժամում կակտիվանա։
Վաղվանից հնարավոր կլինի տրանսպորտային քարտեր ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ինքնասպասարկման տերմինալներից, որոնք կից են դրամարկղերին` ուղետոմս մակագրմամբ։