Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։

Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը կկայանա երկուշաբթի Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Audi-ի շարժիչի հատվածում և սրահում Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ասա եղբայր, առանց քեզ ու քո նմանի ինչպես դիմակայենք սև ու մութ ամպերին. Լևոն Ջավախյան Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Թրամփը ցանկացած պահի կարող է այցելել Ռուսաստան. Պեսկով Ավետիք Իշխանյանը հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր. Թաթոյան ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Ավետիք Իշխանյանն իմ հուշերում կմնա որպես առույգ ու կենսուրախ, սկզբունքային ու արդարամիտ մարդու տիպար, օրինակելի հայ ու Մարդ. Մելիքյան Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից «Ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց տրանսպորտից դուրս է շպրտում․ Արթուր Չախոյան Հեռացավ՝ չդիմանալով անարդարությանն ու ցավին․ Ավետիք Չալաբյան Ամեն օր 2020-ից սկսյալ միասին էինք մեռնում․ Գեղամ Մանուկյան Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար․ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Անկախությունից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա․ Տիգրան Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Լույս չի լինի մի շարք հասցեներում Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am