ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տունը։
Նրա ելույթը կհնչի Օվալաձեւ կաբինետից, տեղ, որտեղ սովորաբար տեղի են ունենում հանդիսավոր արարողությունները եւ հաղորդվում են կարեւոր լուրերը։
Սպիտակ տունը չի տեղեկացրել լրացուցիչ մանրամասներ այն մասին, թե ինչի մասին է խոսելու ԱՄՆ նախագահը։
Բայդենի ելույթը տեղի է ունենալու նրա քաղաքական մրցակցի՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մոտ մեկ շաբաթ առաջ։
Ավելի վաղ NBC News-ն տեղեկացրել էր, որ Բայդենը ծրագրում է Սպիտակ տնից հեռանալուց առաջ երկու մեծ ելույթ ունենալ, այդ թվում հրաժեշտի, իր ժառանգության մասին։
NBC News-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների խոսքով՝ նրա հրաժեշտի խոսքում կարտացոլվեն տպավորությունները տարբեր քաղաքական պաշտոններում գտնվելուց եւ ուղերձ ամերիկացիներին երկրի ապագայի մասին։
Հրաժեշտի խոսքի ժամանակ նախագահները սովորաբար թվարկում են իրենց ամենանշանավոր ձեռքբերումները, հաջողություն ցանկանում ապագա վարչակազմին եւ մտորում երկրի իրավիճակի մասին։
Թրամփը իր հրաժեշտի խոսքն ասել է չորս տարի առաջ։ Իր ելույթի ժամանակ նա «մեր լավագույն մաղթանքներն էր հղել» այն ժամանակ իշխանության եկած Բայդենի վարչակազմին եւ ասել, որ երկիրը «կաղոթի նրա հաջողության համար Ամերիկայի անվտանգության եւ բարգավաճման պահպանման նպատակով»։
Նախկին նախագահ Բարաք Օբաման 2017թ. իր ելույթում խոսել է դեմոկրատիայի վիճակի մասին՝ նշելով, որ «մեր դեմոկրատիան գտնվում է սպառնալիքի տակ ամեն անգամ, երբ մենք այն ինչպես հարկն է չենք ընդունում»։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը