«Պա’պ, գագաթին ոնց որ պոստ կա». Մեկ «սուրճի» պատմություն Ջերմուկից

Լուսանկարիչ Էդգար Հարությունյանը գրել է.

«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջսչմնա։

Ամռանը տղաներիս հետ մի քանի օրով գնացինք Ջերմուկ «սուրճ խմելու»։ Երկրորդ կամ երրորդ օրն էր, որոշեցինք հաղթահարել Այծասար լեռան գագաթը (ովքեր ճոպանուղուն ծանոթ են, ասեմ, որ ճոպանուղու վերևի կայանի հետևի գագաթն է, դեպի արևելք)։ Այծասար լեռը գտնվում է Հայաստանի Հանրապետության կամ այդքան հոլովվող «Իրական Հայաստանի» միջազգայնորեն ընդունված սահմաններից առնվազն 15-20 կմ դեպի ներս։ Սա շատ կարևոր հանգամանք է, որպետքէարձանագրել։

Հասնում էինք գագաթ, երբ Ավետս ասաց.

- Պա’պ, գագաթինոնցորպոստկա։

Վստահ էի, որ ոչ մի պոստ էլ չկա, բայց ուշադիր նայելուց հետո մեջս կասկած ընկավ։ Ախր ի՞նչ պոստ, քաղաքին այդքան մոտ, մեջքիս հետևում Ջերմուկն էր իր ողջ գեղեցկությամբ, ընդամենը 3-4 կմ հեռավորության վրա, ո՞նց կարող է դիմացս պոստ լինել։ Հասանք գագաթ, պարզվեց, որ իրականությունը շատ տարբեր է իմ պատկերացումներից։ Որքան էլ լսած լինեի, որ թշնամին Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել, չէի պատկերացնում, որ խոսքը ընդհուպ քաղաքի մատույցների մասին է։ Ինչևէ, անտանելի շոգ էր, մի փոքր զրուցեցինք ժամկետայինների հետ, ջրի պաշարները լրացրեցինք ու իջանք քաղաք, իսկ ես մտադիր էի հաղթահարել նաև դիմացի գագաթը, բայց այն մեր հսկողության տակ չէր, ու եթե նախապես որոշեի, որ սկզբում հաղթահարելու ենք վերջին գագաթը, ապա վերոհիշյալ պոստը ձորակով շրջանցելու էինք, ուայսօրդժվարթեդուքկարդայիքայսգրառումը։

Իջնելիս երեխաներիս հրահանգեցի ոչ ոքի չպատմել տեղի ունեցածը՝ հավելյալ խուճապ չառաջացնելու համար։ Իսկ իրենք շատ էին ուզում գոնե ընկերներին պատմել։ Մի փոքր անց որոշումս փոխեցի.

- Տղերք, ում ուզում եք, կարող եք պատմել, միևնույն է՝ ոչ մեկ չի հավատա։

Այն, ինչ պատմեցի, իրականում գաղտնիք չէ, ու Ջերմուկի բնակիչներն այդ մասին շատ լավ գիտեն։ Ջերմուկի կենտրոնում զբոսնելիս էլ շատ լավ երևում են թշնամու նոր դիրքերը, ու ճիշտն ասած, ամենևին էլ մեղադրելի չէ, երբ մարդիկ չեն գնում Ջերմուկ սուրճ խմելու։

Բայց դրանով հանդերձ՝ գնացեք Ջերմուկ հանգստանալու ու սուրճ խմելու, ուղղակի սարեր մի բարձրացեք»:

դիտվել է 401 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանը խոսեց Ինքն իրեն որոշեց դնել գժի տեղ, «ոչմիթիզականի» տեղ. Սերժ Սարգսյանը` Փաշինյանի մասին 2019 թվականի հայտարարությունն ինձ համար ազդակ էր, որ վտանգը մոտենում է. Սերժ Սարգսյան Փաշինյանը Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սարգսյան Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել Ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը, դա անհնար էր. Սերժ Սարգսյանը`44-օրյա պատերազմի մասին Իրավական լիկբեզ՝ մոլորվածների համար Որն էր 44-օրյա պատերազմի առաջին պատճառը Թուրքիայի ՊՆ-ն Ադրբեջանում է Իր երեսպաշտությանը մի տխմար արդարացում է գտել՝ «տղաները զոհվեցին հանուն խաղաղության, անկախության…». Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Ինչի համար է նորաթուխ բռնապետը պայքարում մեր անցյալի դեմ Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «դատը» Սիրիայում Ասադի տապալումից հետո շուրջ 100 մարդ է անհետացել. ՄԱԿ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ մեքենան բաժանվել է 2 մասի Սրբազանների կոչը մնում է նույնը Զվարթնոց (գյուղ). միացի՛ր, որ փոխենք. «Մայր Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է «Լավրովը Պուտինի աչքից ընկե՞լ է» ԱՄՆ բանակը նախատեսում է առաջիկա երեք տարում գնել առնվազն մեկ միլիոն ԱԹՍ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել 9 ձերբակալված կա Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am