Հունվարի 9-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայինների կողմից իրականացված հատուկ օպերացիայի՝ «զախվատ»-ի մասին:
Նշվել էր, որ քրեական ոստիկանները բերման էին ենթարկել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի որդուն ու ևս մի քանի հոգու:
Երեկ կեսգիշերն անց նշված անձինք քրեական ոստիկանությունից ազատ են արձակվել:
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները ստացել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ բերման ենթարկվածներից Արտակ Գևորգյանը տեղեկացված է եղել, որ իրեն պետք է բերման ենթարկեն, սակայն չի հասցրել փոխել ավտոմեքենան և քրեական գլխավոր վարչության ծառայողները նրան ու նրա հետ եղած անձանց բերման են ենթարկել:
Կան կասկածներ, որ նրան այդ մասին տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանը, ով իր շրջապատում ու ոստիկանության համակարգում ավելի շատ հայտնի է «Լիմուզին» մականվամբ:
Ի դեպ, իրավապահ համակարգում նաև օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ամիսներ առաջ Հայաստանում աղմկահարույց քրեական գործի շրջանակում ոստիկանների կողմից որոնվող քաղաքացին «Զվարթնոց»-ից կարողացել է առանց խոչընդոտի մեկնել Հայաստանից՝ նաև Ս. Մանուկյանի շնորհիվ:
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը
Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը
Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը