Իշխանություններին տհաճ անակնկալ է սպասվում․ 168.am

168.am-ը գրում է․ Հայաստանի տնտեսությունը, որի աճի բարձր տեմպերով մի ժամանակ պարծենում էին իշխանությունները՝ հայտարարելով, թե դարձել ենք համաշխարհային տնտեսության առաջատարը, գրեթե դադարել է կենդանության նշաններ ցույց տալ։ Անցած տարվա վերջին, ինչպես և սպասվում էր, տնտեսությունը պարզապես գահավիժեց, երբ արտաքին գործոնները ոչ ամբողջությամբ, բայց որոշ չափով սկսեցին թուլանալ։

Հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 4,2 տոկոս։ Արդեն նոյեմբերին իջավ 1,2 տոկոսի։ Նախորդ ամսվա համեմատ տնտեսական ակտիվության աճի տեմպը նոյեմբերին միանգամից կրճատվեց 3 տոկոսային կետով։ Գրեթե այդքանով էլ կրճատվել էր հոկտեմբերին։

Նոյեմբերին տնտեսության մեջ արձանագրվեց ոչ միայն անցած, այլև վերջին առնվազն 3 տարիների տնտեսական ակտիվության վատագույն ցուցանիշը։

Կտրուկ անկման ականատես եղանք հատկապես արդյունաբերության մեջ։ Նախորդ տարվա նկատմամբ արտադրության ծավալները երկնիշ կրճատվեցին. Արձանագրվեց արդյունաբերության 19 տոկոսանոց անկում։

Գահավիժեց արտաքին առևտուրը. Կրճատումը գերազանցեց 27 տոկոսը։

Նվազեց ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Բայց անկումը շատ ավելի մեծ էր հատկապես արտահանման պարագայում, որով մինչ այդ այդքան հպարտանում էին իշխանությունները։ Սկսել էին վերամբարձ հայտարարություններ անել արտահանման դիվերսիֆիկացիայի մասին։ Թեև արտահանման այդ աճերն ու առևտրային շարժերը բացարձակ կապ չունեին Հայաստանի տնտեսության զարգացումների հետ։ Տարեվերջի ցուցանիշները եկան ապացուցելու վարչախմբի զեղծարարությունները, տնտեսության մեջ երբեմնի արձանագրվող բարձր աճերի անհամատեղությունը մեր տնտեսության հետ։

Նոյեմբերին արտահանումը կրճատվեց, ոչ ավել, ոչ պակաս՝ 35 տոկոսով։

Այդ ամսին Հայաստանից արտահանվեց ընդամենը 752 մլն դոլարի ապրանք։ Այն պարագայում, երբ մի պահ արտահանումը հասնում էր 1,8-1,9 մլրդ դոլարի։

Օրինակ՝ նոյեմբերին՝ մարտի համեմատ, ունեցանք արտահանման ծավալների գրեթե 2,5 անգամի հասնող կճատում։

Գահավիժեց նաև ներմուծումը. Ներմուծման նվազումը նոյեմբերին գերազանցեց 21 տոկոսը։

Արտաքին առևտուրը մեծապես կրճատվեց նաև նախորդ ամսվա համեմատ։ Արտահանման անկումը հասավ գրեթե 20 տոկոսի, ներմուծմանը՝ շուրջ 13 տոկոսի։

Արտաքին առևտրի այս ահռելի տեղաշարժերն ուղիղ կապ ունեին վերարտահանումների հետ։ Ինչպես վերարտահանումների շնորհիվ դրանք մի պահ ռեկորդային տեմպերով աճում էին, այնպես էլ սկսեցին ռեկորդային տեմպերով նվազել՝ սառը ջուր լցնելով իշխանությունների չարդարացված ոգևորության վրա։ Հույս ունեին, որ արտաքին դրական շոկերը Հայաստանի տնտեսության մեջ դեռ կշարունակեն պահպանվել, իրենք էլ հնարավորություն կունենան դա օգտագործել քաղաքական նպատակներով ու կեղծ լավատեսությամբ կերակրել հանրությանը, բայց ինչպես տեսնում ենք, սխալվեցին։ Ներմուծում-արտահանումների հետ ուղիղ կապ ունեցող արտաքին առևտրի ու տնտեսության բարձր աճերը հետևում են մնացել։

Եկել է գահավիժումների շրջանը, ու առայժմ հայտնի չէ, թե դա մինչև ուր կարող է հասնել, ու մինչև ուր կգլորվի անցած տարվա տնտեսության աճը։

Դեկտեմբերի արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց սպասվում է, որ այն ավելի լավ չի լինելու, քան նոյեմբերին էր, եթե նույնիսկ անկում չարձանագրվի։

Սա նշանակում է, որ անգամ տնտեսական աճի այն համեստ սպասումները, որոնք 2024թ. համար ունեին իշխանությունները, չեն արդարանալու։

Վերջին վերանայում-նվազեցումներից հետո, ինչպես հայտնի է, «համաշխարհային տնտեսության աճի առաջատար» մեր տնտեսության մեջ իշխանությունները 5,6 տոկոս աճ էին կանխատեսում՝ նախատեսված առնվազն 7 տոկոսի փոխարեն։ Բայց արդեն պարզ է, որ այդ 5,6 տոկոսն էլ չի լինելու։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմեց 6,6 տոկոս, երկրորդում՝ 6,4 տոկոս, իսկ երրորդում՝ 5,2 տոկոս։ Չորրորդ եռամսյակում, որի տվյալները հայտնի կդառնան մի քանի ամսից, մասնավորապես՝ մարտին, տնտեսական աճը կարող է լինել լավագույն դեպքում 2-2,5 տոկոսի սահմաններում։

Դա կնշանակի, որ 2024թ. արդյունքներով, իշխանություններին շատ ավելի տհաճ անակնկալ է սպասվում, քան կարող էին ենթադրել։ Տարեկան տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, կլինի ընդամենը 4-4,5 տոկոսի սահմաններում՝ նախատեսված առնվազն 7 տոկոսի փոխարեն։

Եվ, որ ավելի վատ է, այդ իրավիճակը չի ավարտվի նախորդ տարվանով, կշարունակվի նաև այս տարի։ Գուցե դեռ վաղ է այդ մասին խոսելը, բայց անցած տարվա վերջի միտումներն ու արտաքին գործընթացները միանշանակ դրան են տանում։

Կտրուկ անկում է սպասվում հատկապես արտաքին առևտրում, որը եղել է վերջին տարիների բարձր տնտեսական աճերի լոկոմոտիվը՝ պայմանավորված խոշորածավալ ներմուծում-արտահանումներով։ Դա կերևա արդեն տարվա սկզբին, երբ արտաքին առևտուրը կբախվի ոսկու մեծաքանակ վերարտահանումների արդյունքում նախորդ տարվա սկզբին արձանագրված «անակնկալ» բարձր աճերին։ Հայտնի է, որ գերազանցապես այդ գործոնի շնորհիվ տնտեսությունը մի պահ հասցրեց մինչև անգամ 15-16 տոկոսանոց ակտիվության աճեր դրսևորել, բայց հետո տեսանք, թե ինչ եղավ, երբ դրա ազդեցությունը տնտեսության վրա թուլացավ։

Այս տարի նման «անակնկալներ» դժվար է սպասել։ Անակնկալները հակառակ ուղղությամբ են սպասվում։

Ու որքան էլ այս տարվա համար իշխանություններն անհամեմատ ավելի ցածր՝ ընդամենը 5,1 տոկոս տնտեսական աճ են պլանավորել, քան ժամանակին խոստացել էին կառավարության ծրագրով, դա էլ է հարցականի տակ։ Չի բացառվում, որ արդեն տարեսկիզբը մեկնարկի տնտեսական անկումներով, որոնք կխորանան, երբ դադարեն ռուս-ուկրաինական հակամարտությամբ սկսված արտաքին դրական ազդակները։

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար․ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Անկախությունից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա․ Տիգրան Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Լույս չի լինի մի շարք հասցեներում Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Եղանակն՝ առաջիկա օրերին 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը կարելի է արձանագրել նաև այս ամոթալի գրառումից․ Հենրիխ Դանիելյան Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ Մանրամասներ․ Armlur.am Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա. Հենրիխ Դանիելյան Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին. Bloomberg 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ Ես անընդհատ տեսնում եմ այս «մեդիա գործունեությունը». Թրամփ Կրասնոդարում երեք օրով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP Մյունխենում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Արարատում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am