ՔԿԾ-ում դժգոհում են. պետի ժ/պ Սահակ Գրիգորյանն իր մտերիմներին, բացի պարգևավճարից, նաև հավելավճար է տվել

Տարեվերջին հատկապես բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները սպասում են լրացուցիչ պարգևավճարների, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձին: Եվ գաղտնիք չէ, որ պետական համակարգում, բացի աշխատավարձից, աշխատողները նաև պարգևավճարներ են ստանում, բայց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների նաև պարգևավճարի հավելավճար է տվել։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ բացի պարգևավճարից, լրացուցիչ հավելավճար են ստացել են սոցիալական, հոգեբանական և իրավական, ներքին անվտանգության բաժինների և օպերատիվ ծառայության պետերը։ Ընդամենը… Այսինքն՝ եթե հավելավճար տվել է բաժինների պետերին, ինչո՞ւ բոլորին չեն տվել, և ամենակարևորը՝ ի՞նչ հիմքով են նշված ստորաբաժանումների ղեկավարներին պարգևատրել նաև հավելավճարով:

ՔԿԾ պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանի այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել ՔԿ ծառայությունում:

«Հետաքրքիր է՝ ի՞նչ իրավական հիմքով են համակարգը բաժանել յուրայինների և ոչ յուրայինների: Վիրավորական է: Տպավորություն է, որ հիմնարկում միայն Սահակ Գրիգորյանի մտերիմներն են իրենց պարտականությունները պատշաճ կատարել»,- ասացին մեզ ՔԿԾ-ից:

Երեկ 168.am-ը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՔԿԾ լրատվական ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, հետադարձ կապ էլ չեղավ:

Այնուամենայնիվ, մեր հարցերը ՔԿԾ-ին ու նրա ղեկավարի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանին կտանք հրապարակային ձևաչափով:

1. ՔԿԾ կենտրոնական մարմնի ո՞ր ստորաբաժանումների ղեկավարներն են ստացել հավելավճար։

2. Ի՞նչ սկզբունքով է Սահակ Գրիգորյանն ընտրել հավելավճար ստացող ստորաբաժանումների ղեկավարներին, և ի՞նչ հիմքով են վերջիններս ստացել հավելավճար։

168.am

 

դիտվել է 474 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա «Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am