ՔԿԾ-ում դժգոհում են. պետի ժ/պ Սահակ Գրիգորյանն իր մտերիմներին, բացի պարգևավճարից, նաև հավելավճար է տվել

Տարեվերջին հատկապես բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները սպասում են լրացուցիչ պարգևավճարների, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձին: Եվ գաղտնիք չէ, որ պետական համակարգում, բացի աշխատավարձից, աշխատողները նաև պարգևավճարներ են ստանում, բայց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը որոշ աշխատակիցների նաև պարգևավճարի հավելավճար է տվել։

Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ բացի պարգևավճարից, լրացուցիչ հավելավճար են ստացել են սոցիալական, հոգեբանական և իրավական, ներքին անվտանգության բաժինների և օպերատիվ ծառայության պետերը։ Ընդամենը… Այսինքն՝ եթե հավելավճար տվել է բաժինների պետերին, ինչո՞ւ բոլորին չեն տվել, և ամենակարևորը՝ ի՞նչ հիմքով են նշված ստորաբաժանումների ղեկավարներին պարգևատրել նաև հավելավճարով:

ՔԿԾ պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանի այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել ՔԿ ծառայությունում:

«Հետաքրքիր է՝ ի՞նչ իրավական հիմքով են համակարգը բաժանել յուրայինների և ոչ յուրայինների: Վիրավորական է: Տպավորություն է, որ հիմնարկում միայն Սահակ Գրիգորյանի մտերիմներն են իրենց պարտականությունները պատշաճ կատարել»,- ասացին մեզ ՔԿԾ-ից:

Երեկ 168.am-ը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՔԿԾ լրատվական ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, հետադարձ կապ էլ չեղավ:

Այնուամենայնիվ, մեր հարցերը ՔԿԾ-ին ու նրա ղեկավարի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանին կտանք հրապարակային ձևաչափով:

1. ՔԿԾ կենտրոնական մարմնի ո՞ր ստորաբաժանումների ղեկավարներն են ստացել հավելավճար։

2. Ի՞նչ սկզբունքով է Սահակ Գրիգորյանն ընտրել հավելավճար ստացող ստորաբաժանումների ղեկավարներին, և ի՞նչ հիմքով են վերջիններս ստացել հավելավճար։

168.am

 

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն այդ կարևոր քայլին․ Էլինար Վարդանյան (video) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին․ մինչև վերջ պայքարելու ենք․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ինչ եք ուզում․ ի՞նչ է լինելու էս մարդկանց, էս երկրի վիճակը․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան Ալիևը հույս է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում Լարված խոսակցություն ոստիկանի և «Մուլտի սթոուն»-ի աշխատակցի միջև (video) Ժողովրդին հրահրում են փողոց փակել․ գնանք Կառավարության մո՞տ․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներ (video) Ալիևն ասում է՝ ցեղասպանի փորձը պետք է շարունակել (video) Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am