«Եվրասիա» ԻՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրասիական տարածքի երկրներից տասնյակ կամավորներ ժամանել են Անապա՝ Սև ծովում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելու համար: Հիշեցնենք, որ երկու լցանավերի վթարից հետո ծով է հոսել 3700 տոննա մազութ, ինչը հանգեցրել է բնապահպանական լուրջ աղետի:
Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի, իսկ կամավորների միջազգային կազմն ընդգծում է, որ «Եվրասիա»-ն պատրաստ է նման իրավիճակների դեպքում օգնության հասնել մասնակից երկրներին: Սա վերահաստատում է միջազգային համերաշխության բարձր աստիճանը և աջակցությունը դժվարին պահերին:
Կամավորների թիմն արդեն տեղում է և ակտիվորեն զբաղվում է ափամերձ տարածքների մաքրմամբ: Կամավորների թվում են «Եվրասիա»-ի աշխատակիցները, գործընկերները և երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն կատարվածին և պատրաստ են օգնել բնապահպանական աղետի հետևանքների դեմ պայքարում:
VOLGONEFT 212 և VOLGONEFT 239 լցանավերի կործանումից հետո ջրի մեջ հսկայական քանակությամբ մազութ է լցվել: Հոսքը Անապայի շրջանում ափ է հանել նավթային զանգվածը, ինչը լայնածավալ բնապահպանական խնդիր է առաջացրել: Ներկայումս էկոակտիվիստներն ու կամավորները տարբեր երկրներից մեկնում են Անապա՝ իրենց ներդրումն ունենալու այս աղետի հետևանքների վերացման գործում:
Հատուկ ուշադրություն են գրավում հայ կամավորները, ովքեր կողք կողքի աշխատում են այլ երկրների կամավորների հետ: Նրանց մասնակցությունը ցույց է տալիս միասնության ոգին և անկախ սահմաններից օգնելու պատրաստակամությունը՝ հաստատելով, որ նման պահերին մենք բոլորս մեկ մեծ ընտանիք ենք:
Այս նախաձեռնությունը ընդգծում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևորությունը բնապահպանական աղետների դեմ պայքարում: Հայ կամավորների ներկայությունը «Եվրասիա» թիմի կազմում խոսում է այն մասին, որ եվրասիական տարածքի երկրները դժվար ժամանակներում կարող են ակնկալել միմյանց աջակցությունը: «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը առաջ մղելու նպատակով: Այն զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի իրականացման, ստաժավորումների և գործարար առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիա դպրոցների կազմակերպմամբ:
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը