Տնտեսական աճի վատագույն ցուցանիշը․ առջևում նոր անկումներ են

168.am-ը գրում է․

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմեց ընդամենը 4,2 տոկոս։ Սա այս տարվա ընթացքում մինչև հիմա գրանցված վատագույն ցուցանիշն է, բայց որպես այդպիսին, ամենևին էլ՝ ոչ վերջինը. Առաջիկա երկու ամիսներին շատ ավելի վատ ցուցանիշների ականատես կլինենք։

Հիշեցնենք, որ տարեսկզբին տնտեսական ակտիվության աճը հասնում էր ընդհուպ 15-16 տոկոսի։

Էապես ընկել է նաև արտաքին առևտրի ակտիվությունը։ Նախկին կրկնակի-եռակի աճերից հետո, հոկտեմբերին այն կազմեց հազիվ 13 տոկոս։

Սպասվում է, որ տարեվերջի երկու ամիսներին առևտրի ծավալների նույնիսկ անկում կլինի։

Տնտեսական ակտիվությունը ևս կընկնի, նոյեմբեր-դեկտեմբերին գուցե և ընդհուպ մոտենա զրոյին։

Տնտեսական համակարգված քաղաքականության բացակայությունը, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը, պատրանքներով ու քաղաքական նպատակահարմարություններով առաջնորդվելը բերել է նրան, որ Հայաստանը կանգնած է համակարգային ճնգաժամի առաջացման ռիսկի առաջ։ Նիկոլ Փաշինյանը, իր վարչախմբով հանդերձ, ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև չմտածված քայլերով ավելի է խորացնում ու մոտեցնում ճգնաժամը։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում բարձր աճեր են արձանագրվել։ Բայց դրանք կապված են եղել երկու հիմնական գործոնների հետ. առաջինը եղել է արտաքին նպաստավոր միջավայրը, երկրորդը՝ պարտքերի ձևով մեծ քանակությամբ ֆինանսական միջոցների ներգրավումը։

Չնայած նրան, որ արտաքին հատվածից խիստ դրական ազդակներ են փոխանցվել տնտեսության վրա, կառավարությունը միաժամանակ մեծ քանակությամբ պարտք է վերցրել։

2022-2024թթ. կառավարության պարտքը հասցրել է աճել 3,3 մլրդ դոլարով։

Հոկտեմբերի տվյալներով, այն անցնում է 12,1 միլիարդից և առաջիկա երկու ամսում դեռ կշարունակի ավելանալ։

Եթե իրականանա կառավարության կանխատեսումը, ապա տարեվերջին կառավարության պարտքը կհասնի 12,6 մլրդ դոլարի՝ 3 տարում ավելանալով 3,6 մլրդ դոլարով։

Որևէ այլ ժամանակահատվածում կառավարության պարտքի այսպիսի կտրուկ ավելացում չի եղել։ Ընդ որում, դա եղել է թանկ փողերի ներգրավմամբ, ինչի հետևանքով պարտքի սպասարկման գումարները հասել են աննախադեպ մեծության՝ ավելացնելով բյուջետային ու պարտքային ճգնաժամի ռիսկերը։

Հայաստանի տնտեսության բարձր աճերը եղել են հիմնականում պարտքերի ու արտաքին շոկերի հաշվին։ Սակայն վերջին ամիսներին տնտեսության դրսևորած միտումները ցույց են տալիս, որ դրանք այլևս նախկին ազդեցությունները չեն ունենա։ Անգամ մեծաքանակ պարտքերի ներգրավման պայմաններում, տնտեսական ակտիվության տեմպերն էապես կրճատվել են։

Ազդեցությունները թուլանում են՝ զրոյացնելով նաև տնտեսության երբեմնի բարձր աճերը, որոնք իրենց հետ նաև լուրջ խնդիրներ են բերելու, այդ թվում՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ ֆինանսական համակարգում ու սոցիալական ոլորտում։

Այս պահին տնտեսական ակտիվության որոշ նշաններ դեռևս արձանագրվում են, բայց առկա է ակտիվության տեմպի կտրուկ կրճատում։ Հավանականությունը շատ մեծ է, որ հաջորդ տարվա սկզբին տնտեսությունը կհայտնվի անկման մեջ՝ իր ֆինանսական ու սոցիալական հետևանքներով։ Չնայած արդեն այս տարի տնտեսական ակտիվության թուլացման ազդեցությունները պետության ֆինանսների վրա տեսանելի են։ Բյուջեում մուտքերի ահռելի բաց է գոյացել։ Եկամուտների թերակատարումը մինչև տարեվերջ կարող է հասնել 180 մլրդ դրամի։

Խնդիրներն առայժմ տեսանելի են պետական ֆինանսների, մասնավորապես՝ բյուջեի պարագայում, բայց կարող են տարածվել ամբողջ ֆինանսական համակարգում։

Հաջորդ տարվա բյուջեն փրկելու համար, իշխանությունները պատրաստվում են գնալ տնտեսությունը տեռորի ենթարկելու ճանապարհով։ Հնարավոր բոլոր տեղերում, ընդհուպ 5-6 անգամով, հարկային բեռ են ավելացնում, ինչը, հատկապես արտաքին նպաստավոր գործոնների թուլացման պայմաններում, ավելի է մեծացնելու ճնշումը տնտեսության վրա՝ արագացնելով նահանջի տեմպերը։

Տնտեսությանը քամելու իշխանության ձգտումները սահմաններ չեն ճանաչում։

Հարկային ճնշումը, որով փորձում են լուծել բյուջեի խնդիրները, խորացնելու է տնտեսական ակտիվության թուլացումը՝ հանգեցնելով նաև այս հատվածում ձևավորվող քաղաքացիների եկամուտների կրճատման։

Սոցիալական ոլորտում իրավիճակը սրվելու է՝ ինչպես տնտեսական ակտիվության թուլացման, այնպես էլ՝ աշխատավարձերի ու այլ եկամուտների տեսքով ստացվող միջոցների չավելացման, ինչպես նաև հարկային ճնշումների արդյունքում սպասվող համատարած թանկացումների հետևանքով։

Սա ոչ միայն լուրջ սոցիալական խնդիրներ է ստեղծելու, այլև սպառնալիք է դառնալու ֆինանսական համակարգի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին քաղաքացիների վարկային բեռը կտրուկ ավելացել է։

Վերջին տարիներին տնտեսության որոշ հատվածներում արձանագրված բարձր աճերն ու այդտեղ զբաղված քաղաքացիների եկամուտների ավելացումը բերել է նրան, որ շատերը կուտակել են երկարաժամկետ վարկային պարտավորություններ՝ առանց մտածելու հետագա հնարավոր ծանր հետևանքների մասին։ Դրան մեծապես օժանդակել են կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ լուրջ ռիսկեր ստեղծելով քաղաքացիների ու բանկային համակարգի համար։

Տնտեսական ակտիվության շարունակող թուլացումը, հարկային ճնշման ուժեղացումը, համատարած թանկացումներն ու քաղաքացիների եկամուտների կրճատումը սպառնում են ցնցել ֆինանսական համակարգը։ Բայց դա չի լինելու միայն ֆինանսական համակարգի խնդիրը։ Այն սպառնում է բազմաթիվ քաղաքացիների, որոնք կարող են հայտնվել վարկային պարտավորություններից բխող խնդիրների և ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ»։

 

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am