Ընկերոջը աջակցելու համար՝ նվաստացում. ՔՊ արժեհամակարգը

Սկանդալային պաշտոնանկությունների շուրջ կրքերը դեռ չմարած՝ նոր կրքեր բորբոքվեցին արդեն նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի շուրջ, ով երեկ՝ դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ին անդամակցությունը՝ հաջակցություն իր ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, ապա փոշմանեց:

Ասլանյանը փոշմանեց, բայց ուշ էր, արդեն նախկին կուսակցական ընկերները հասցրել էին հարձակման անցնել, իսկ վերջում էլ որոշեցին՝ «դե եթե դու չես գնում, մենք կհեռացնենք»:

Մի քանի օրինակով ներկայացնենք ՔՊ «միասնական և համերաշխ» թիմի արձագանքները ընդամենը մեկ օր առաջ իրենց կուսակից ընկերը համարվող Հակոբ Ասլանյանի հայտարարությանը:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյան. «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան. «Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշումով հեռացվեց խմբակցությունից: Եվ ցանկացած մարդ, ով կաջակցի Հովիկ Աղազարյանին, պետք է արժանանա այս ճակատագրին»:

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյան. «Հակոբ Ասլանյանի գլխում, թե ինչ է կատարվում՝ չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել համապատասխան մասնագիտական որակավորում չունենալու պատճառով»:

Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Ղալեչյան. «ՔՊ-ից դուրս եկող պատգամավորները հիշեցնում են սեզոնային աշխատողներ, ովքեր իշխանության տաք օրերին վայելում են բոլոր առավելությունները, իսկ քաղաքական պատասխանատվության ձմեռը վրա հասնելուն պես փախչում են»:

Հայտարարություններից զատ աչքի ընկավ նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և Հակոբ Ասլանյանի նամակագրությունը, որից պարզ էր դառնում, որ Ասլանյանի «մեղայականը» գրել էր հենց Հայրապետյանը, իսկ որպես պարզաբանում ԲՏԱ նախարարի խոսնակը հայտարարեց.

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»:

Բայց ինչպես իրեն հարգող ցանկացած ՔՊ-ականի պարագայում, այնպես էլ Մխիթար Հայրապետյանի պարագայում պարզաբանումը ևս պետք է պարզաբանել:

Այսպիսով. Մխիթար Հայրապետյանը Երևանի թիվ 127 դպրոցն ավարտել է 2007 թվականին, իսկ Հակոբ Ասլանյանը այդ նույն դպրոցում, ըստ իր պաշտոնական կենսագրության, դասավանդել է 2010-2015 թվականներին:

Դե էլ ինչ ՔՊ-ական հայտարարություն, առանց ստի համապատասխան չափաբաժնի:

Ի վերջո երեկ երեկոյան ՔՊ նիստում Ասլանյանին հեռացրեցին խմբակցությունից, իսկ այսօր մամուլը գրեց, որ հեռացումն այնքան էլ պատշաճ կարգով չի եղել:

Մասնավորապես «Ժողովուրդը» գրել է. «ՔՊ խմբակցության երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել: Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել»:

Թերևս սա ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ «միասնական» թիմի և արժեհամակարգի մասին մասին:

yerevan.today

 

դիտվել է 711 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. դեսպան Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Գռփելը նորաձև է․ Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով․ 168.am Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը. Ջոն Ինյարիտու Տղամարդը uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Գողը մտավ, 100 գրամանոց շղթան տարավ, ես դա ո՞նց եմ ցույց տալու հարկայինին. ումի՞ց թուղթ վերցնեմ.Ոսկու շուկայի աշխատակից #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Նիկոլը հանձնում Արմավիրը․ Էդգար Էլբակյան (video) Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր «Հարկը 5 տոկոսից դարձրել են 10 տոկոս». Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քուչակում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց Հունվարի 13-ը Երևանում առանց գլխավոր տոնածառի Լուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել Որսի ժամանակ համագյուղացու անզգույշ կրակոցից Աչաջրի բնակիչը վիրավորվել, հիվանդանոցում մահացել է. Լրագրող Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը․ Արմեն Այվազյան Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրակեղծիքների՞․ ահազանգ Գյումրիի ոստիկանության «Կումայրի» բաժնի գործունեության պահով «Դոնալդ Թրամփ, ինչպես ծերունին ծերունուն. Ուշքի եկեք»․ Կրետյե #ՈՒՂԻՂ․ Ալիևի հայտարարությունից հետո Աննան հանվել է, Ալենը մեկնել արձակուրդ․ Էդգար Ղազարյան (video) Բալահովիտում բախվել են «Mercedes»-ներ, վիրավnր կա Bild: Асад умолял о помощи, но Путин несколько дней игнорировал его The Financial Times: Владимир Путин готов к саммиту с Дональдом Трампом, заявляет Кремль Ավինյանը փոխհատուցե՞լ է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am