Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «BMW»-ն, «Opel Sentra»-ն ու «Opel Astra»-ն․ կա 8 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի, «Opel Sentra» մակնիշի ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վանաձորի շտապօգնության բժիշկների, «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Իրինա Դանիելյանը, Իշխան Մկրտչյանը, Իգոր Նազարյանը և Լևոն Խաչատրյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի Արման Գալստյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելացել է Մանկուրտները ծառայում են բոզկուրտներին․ Աշոտյան Հակասություններ, քննիչի ուղղորդված հարցադրումներ․ ինչ պարզվեց Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին Դատարանը հօգուտ ԶՊՄԿ-ի 4 վճիռ է կայացրել՝ 4 տարբեր գործերով․ ԶԼՄ-ի հրապարակած նյութերը իրականությանը չեն համապատասխանում ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար ռիսկային է. ֆիննախ Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային․ Բաբայան #ՈՒՂԻՂ․ Սպասեք․ Հունվարի 17-ը ճակատագրական է․ Հայկ Նահապետյան (video) Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ Զելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արել Նավթը աննախադեպ թանկացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել է Համոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. դեսպան Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Գռփելը նորաձև է․ Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով․ 168.am Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը. Ջոն Ինյարիտու Տղամարդը uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Գողը մտավ, 100 գրամանոց շղթան տարավ, ես դա ո՞նց եմ ցույց տալու հարկայինին. ումի՞ց թուղթ վերցնեմ.Ոսկու շուկայի աշխատակից #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Նիկոլը հանձնում Արմավիրը․ Էդգար Էլբակյան (video) Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր «Հարկը 5 տոկոսից դարձրել են 10 տոկոս». Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քուչակում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց Հունվարի 13-ը Երևանում առանց գլխավոր տոնածառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am