Շիրակի մարզպետի ազատման հարցը կառավարության օրակարգում չի եղել. Փաշինյանը նրան ազատված է համարել՝ առանց որոշման

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու մասին, մինչդեռ նման հարց կառավարության օրակարգում ընդգրկված չի եղել։

Ավելին, Մ.Մուրադյանն էլ նախքան կառավարության խենք մտնելը չի իմացել, որ ինքը ազատման դիմում է գրել կամ պետք է գրի։

Նախքան կառավարության շենք մտնելը՝ Մուրադյանը վստահեցրել էր, թե իր պաշտոնանկության մասին խոսակցություն չկա։ «Ոչ, նման խոսակցություն չկա։ Եթե նման բան լինի, ես միանշանակ ձեզ տեղյակ կպահեմ, այս պահին որևիցե տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասել էր նա։

Ասել է թե՝ նա կառավարության շենք էր մտել՝ առանց դիմում գրելու, բայց դուրս եկել դիմում գրած։

«Փաստինֆո»-ն ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու Շիրակի մարզպետի աշխատանքից ազատվելու հարցն ընդգրկված չի եղել կառավարության նիստի օրակարգում, ինչը շրջանցելով Փաշինյանը խոսեց այդ մասին։ Ավելին, առանց կառավարության որոշման նրան արդեն համարեց պաշտոնից ազատված ու հրաժեշտ տվեց։

«Նիստում հայտարարվեց, որ դիմում է գրվել հիմա, եթե անգամ օրակարգում չկար, գրավոր քվեարկությամբ էլ կարող է ազատվել մարզպետը։ Նկատի ունեմ, որ կառավարության որոշումների գրավոր ընթացակարգ կա» , - ասաց Խաչատրյանը։ Մեր նկատառմանը, որ կարծես մարզպետի համար անակնկալ էր, որ դիմում է գրել՝ Խաչատրյանն ասաց, որ ոչ մի բան այդ մասին չի կարող ասել։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 572 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Սպասեք․ Հունվարի 17-ը ճակատագրական է․ Հայկ Նահապետյան (video) Հարավային Կովկասում անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին միջամտության. Իրանի ԱԳՆ Զելենսկին Կիմ Չեն Ընին առաջարկ է արել Նավթը աննախադեպ թանկացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել է Համոզված էի՝ օրենքը մեր կողքին է և «Օրրանը» կհաղթի օրինական ճանապարհով, բայց՝ ոչ․ Արմինե Հովհաննիսյան Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. դեսպան Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Գռփելը նորաձև է․ Փաշինյանական Հայաստանում կենսաթոշակներն ավելացել են տարեկան ընդամենը 1267 դրամով․ 168.am Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը. Ջոն Ինյարիտու Տղամարդը uպանել է հարևանին, զանգել է 911, խնդրել, որ շտապօգնություն և ոստիկան մոտենան․ նոր մանրամասներ Գողը մտավ, 100 գրամանոց շղթան տարավ, ես դա ո՞նց եմ ցույց տալու հարկայինին. ումի՞ց թուղթ վերցնեմ.Ոսկու շուկայի աշխատակից #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Նիկոլը հանձնում Արմավիրը․ Էդգար Էլբակյան (video) Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր «Հարկը 5 տոկոսից դարձրել են 10 տոկոս». Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Քուչակում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Կրկին հորդորում ենք՝ զերծ մնալ տրանսպորտի թանկարժեք փաթեթներ ձեռք բերելուց Հունվարի 13-ը Երևանում առանց գլխավոր տոնածառի Լուրջ մարդը չի կարող անիմաստ և անհիմն պոպուլիստական հայտարարություններ անել Որսի ժամանակ համագյուղացու անզգույշ կրակոցից Աչաջրի բնակիչը վիրավորվել, հիվանդանոցում մահացել է. Լրագրող Իրավիճակ և անելիք. ՀՀ նախկին արտգործնախարար Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը․ Արմեն Այվազյան Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունվարի 13-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունվարի 13-ին, ժամը 12։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ), սահմանվելու է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ Զարուհի Փոստանջյանին անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ճանաչել են մեղավոր և կայացրել են մեղադրական վերդիկտ։ Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am