Կարելի՞ է նրան հայհոյել. Փաշինյանը պետք է աղիողորմ ներողություն աղերսի, բայց ներողը Աստված չէ, այլ հայ ժողովուրդը

Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասել պետք չէ, դա հերթական քարոզչական տրյուկն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ «Գնդակահարության պատ» վերնագրով գրառմանը։

Փաշինյանն առաջարկել է, որ քաղաքացիներն իրեն ուղղված մեղադրանքները գրեն տվյալ գրառման տակ, ապա հավելել․

«Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի այս գրառման վերաբերյալ 3 արձանագրում արեց։

«1-ին։ Եթե մարդը քրիստոնեական արժեհամակարգում է գտնվում, ապա ներողամտության մասին խոսելուց առաջ պետք է նույն բանը չանի։ Բացի իրավական ընթացակարգերը, իր ղեկավարած ուժի ուղիղ կառավարման ներքո, հնարավոր է նաև իր ուղիղ կառավարման ներքո գտնվող բազմաթիվ ֆեյքային արտադրամասեր կան, որոնք ակնհայտ է, որ իր ընդդիմախոսների նկատմամբ անընդհատ հայհոյանքի, ատելության, թշնամանքի, հորդառատ գետեր են տարածում։

Եթե իսկապես անկեղծության նշույլ կա այդ ամենի մեջ, ապա այդ ամենը, ինչը պետք է վերացվի, դա շատ պարզ կերևա 1-2 օրվա ընթացքում, եթե սա զուտ քարոզչական մի բան չէ, քանի որ քրիստոնեության մեջ պետք չէ բացառել որևէ բան։ Անհավանական կանխավարկածից ելնենք, որ ինչ-որ քրիստոնեական վերափոխում է ունեցել անձնային, եթե այդպես է, ապա թող այդ ամեն ինչը վերացնի։

2-րդ։ Թող հրահանգի, որ անմիջապես իր ցուցումով խոսքի ազատության համար սկսված քրեական հետապնդումները վերացվեն։ Մասնավորապես՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործը դեռ ընթացքի մեջ է Առաջին ատյանի դատարանում։ Նարեկ Մալյանի գործը դեռ Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել, լուահոգի Արմեն Գրիգորյանի գործը, որը նույնպես դեռ Վճռաբեկ դատարան բողոքարկման գործընթաց կա, Սամվել Վարդանյանի գործը և բազմաթիվ այլ գործեր։ Թող հրահանգի, այդ բոլոր գործերը, առնվազն նրանք, որոնք այս պահին դեռ գտնվում են Առաջին ատյանի դատարանում, դատախազները հրաժարվեն մեղադրանքներից և այդ ձևական հայտարարությունները չհնչեն։

3-րդ։ Եթե ինքը ներողամտության մասին է խոսում, ապա առաջին հերթին ինքն իրեն պետք է պատասխանատվության կանչի իր կատարածի համար, որովհետև ինքն այնպիսի վնասներ է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, որոնց համար պետք է աղիողորմ ներողամտություն աղերսել և սպասել, թե արդյոք այն կստանա՞ս, թե՞ ոչ։ Այդ հարցում ներողը Աստված չէ, այլ հայ ժողովուրդը»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Վերադառնալով Փաշինյանի գրառմանը, թե իրեն հայհոյողներին ներում է, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նրան հայհոյողները այսուհետ չե՞ն պատժվի։

«Բնականաբար ոչ, որովհետև ցանկացած պարագայում կասի՝ ես որպես մարդ եմ դրա մասին խոսում, այլ ոչ թե իրավապահ համակարգ։ Սա եկեք չվերածենք նրան, որ մեր քաղաքացիներին կոչ անենք, որ մտքի եկածը ասեն։ Մենք տեսել ենք դա, խոսում էին ժողովրդավարական արժեքների մասին և տեսանք, թե ժողովրդավարական արժեքները որոնք են, հիմա էլ խոսում է քրիստոնեական արժեքների մասին, եկեք չփորձարկենք, թե իր դավանած քրիստոնեական արժեքները որոնք են։

Նիկոլ Փաշինյանի պես վնասներ հասցրած անձը, եթե մի փոքր քրիստոնեական տեսանկյունից հարցին նայի, կտեսնի, որ նա այնքան վնասներ է տվել, այնպիսի վնասներ է տվել, որ դրանց հատուցման առաջին քայլը առնվազն ինքն իրեն այդ աթոռից կտրելն է և հայ ժողովրդի դատին հանձնելն է, հայ ժողովրդի ներողամտությունը հայցելն է։ Սա պետք է լիներ քրիստոնեության դարձի եկած մարդու վարքագիծը, այլ ոչ թե քարոզչական նկատառումներով մեծահոգության տպավորություն ստեղծելը»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

 

դիտվել է 244 անգամ
Լրահոս
«Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան Սուր հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և ՔՊ-ականների միջև (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am